Երեկ 2697 քաղաքացի տուգանվել է հակահամաճարակային կանոնները չպահելու համար.Վարչապետ
Վրաչական միջոցները շարունակվում են կիրառվել ՝ կորոնավիրուսի հակահամաճարակային կանոնների խախտման մասով: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ 2697 քաղաքացի տուգանվել է հակահամաճարակային կանոնները չպահելու համար , ընդ որում՝ 2166-ը դիմակներ չկրելու համար , խոսքը հետիոտների մասին է: Նկատում ենք, որ հասարակական տրանսպրոտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը կտրուկ անկում է ապրում, քանի որ 431 վարչական արձանագրության դեպք արձանագրվել է հասարակական տրանսպորտում»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ յուրաքանչյուրը պետք է իրեն հարց տա,թե ինչ է արել հակահամաճարակային կանոնների պահպանման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան