Կրկնակի ստուգայցերի արդյունքում արձանագրվել են մարդկային կուտակումներ
Հուլիսի 2-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ուստիկանության աշխատակիցները խստացված կրկնակի ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:
Երկրորդ օրն անընդմեջ Էրեբունի վարչական շրջանում իրականացվող դիտարկումների արդյունքում արձանագրվել են նույն խախտումներն ու թերացումները։
Վարդավառի լճի հարակից տարածքում, հանգստի գոտիներում քաղաքացիները հիմնականում շարունակում են սխալ կրել դիմակները, նաև կուտակումներ են արձանագրվել բացօթյա տաղավարներում, որտեղ նաև չի պահպանվում սոցիալական հեռավորությունը։
Տեսչական մարմնի աշխատանքային խումբն անհատական խորհրդատվության ընթացքում քաղաքացիներին բացատրում է ՀՀ պարետի որոշմամբ սահմանված անվտագության կանոնների խստորեն պահպանելու կարևորությունը, տրամադրում մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ, ինչպես նաև տալիս ցուցումներ համավարակի տարածումը կանխելու, շրջապատի և սեփական առողջությունը չվտանգելու նպատակով՝ դիմակները ճիշտ կրելու, մարդկային կուտակումներ չառաջացնելու, միմյանցից հեռավորություն պահպանելու մասին։
Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ուժեղացված ամենօրյա ստուգայցերն իրականացվում են ամբողջ հանրապետությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները