Բրիտանիան Հոնկոնգի քաղաքացիներին առաջարկում է քաղաքացինություն՝ Չինաստանի գործողությունների պատճառով
Միացյալ Թագավորությունը մտադիր է Հոնկոնգի բնակիչներին հնարավորություն տալ տեղափոխվել Մեծ Բրիտանիա և դիմել քաղաքացիություն ստանալու համար, ասելով, որ ցանկանում է պահպանել իր պարտականությունը նախկին բրիտանական գաղութի նկատմամբ, քանի որ Չինաստանը մտցնում է անվտանգության նոր միջոցներ: Այս մասին գրում է Euronews-ը։
Վարչապետ Բորիս Ջոնսոնը չորեքշաբթի օրը խորհրդարանում ասել է, որ կառավարությունը պարզաբանում է, որ եթե Չինաստանը շարունակի իր ներկայիս ուղին Հոնկոնգում, Մեծ Բրիտանիան նոր ուղի կներկայացնի արտերկրում բրիտանական ազգային կարգավիճակ (British National Overseas - BN0) ունեցող անձանց համար՝ Մեծ Բրիտանիա մուտք գործելու համար:
«Նրանց թույլ կտրվի մնալ Մեծ Բրիտանիայում ապրել և աշխատել, դրանից հետո դիմել քաղաքացիություն ստանալու համար: Եվ դա հենց այն է, ինչ մենք կանենք»,-ասել է Ջոնսոնը։
Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը նաև մանրամասներ է ներկայացրել Համայնքների պալատում քաղաքացիության ծրագրի մասին այն օրը, երբ Չինաստանի անվտանգության նոր օրենքն ուժի մեջ մտավ Հոնկոնգում՝ միջազգային լայն քննադատության պայմաններում:
Մեծ Բրիտանիայի կառավարության գնահատմամբ, BNO անձնագիր ներկայումս ունի մոտ 350,000 մարդ, ընդ որում՝ ընդհանուր 2.9 միլիոն մարդ իրավասու է ստանալ այն։
Նշենք, որ Հոնկոնգում չեն դադարում ցույցերը ազգային անվտանգության մասին նոր օրենքի դեմ, որը թույլ է տալիս ինքնավարության տարածքում կիրառել Չինաստանի օրենսդրությունը և ցմահ ազատազրկման դատապարտել անջատողականության, օտարերկրացիների հետ դավադրության ու իշխանությունը խարխլելու համար։
Վիճահարույց օրենքով Հոնկոնգում անվտանգության գծով նոր կառույց պետք է ստեղծվի, որի աշխատակիցները տեղական իշխանությունների փոխարեն կենթարկվեն Չինաստանի կառավարությանը։