Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ունի
Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնի նոր շենքն ու կլինիկան պատրաստ են՝ ընդլայնվելու պլաններով:
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ նոր կլինիկան ունի կենդանիների պահման կարանտինային գոտի, կացարան ու ժամանակակից պայմաններով հագեցած վիրահատարան։
Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային ծրագրի առաջին փուլով կենդանիները հավաքվում են, ստերջացվում եւ վերադարձվում նախնական բնակության վայրերը: Երկրորդ փուլով հաշվառվում են եւ չիպավորվում (sic!) տանը պահվող կենդանիները, որպեսզի վերահսկվի պոպուլյացիան:
Ըստ աղբյուրի, քաղաքային իշխանությունը մտադիր է կիրառել կենդանու պահման համար նախատեսված տարեկան 5000 դրամ տեղական տուրքի համաներում (որը հիմա էլ փաստացի չի գանձվում), պայմանով, որ կենդանասերները և կենդանատերերը կգրանցեն իրենց սիրասուն խնամյալներին:
Հարակից հրապարակումներ`
- Ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն չունեցողներին փաստորեն տուգանք է սպառնում
- Երևանցիներն ավելի շատ են սկսել ընտանի կենդանիների համար տուրք վճարել