Նենեցի ինքնավար մարզի ընտրողների 54%-ը դեմ է քվեարկել ՌԴ սահմանադրական փոփոխություններին
Նենեցի ինքնավար մարզի քվեաթերթիկների 90.91%-ի հաշվարկից հետո պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնության այս ինքնավար սուբյեկտի բնակիչների 53.98% -ը դեմ է քվեարկել Սահմանադրության փոփոխություններին, 45,01% -ը՝ կողմ:
Ըստ «Ինտերֆաքսի» թղթակցի, նման տվյալներ են հայտնվել ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնի էլեկտրոնային վահանակի վրա:
Այս պահի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում ամփոփվել է արձանագրությունների ավելի քան 75% -ը: Սահմանադրության փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 77.61% -ը, դեմ՝ 21.58% -ը: Նախնական տվյալներով, ընտրողների մասնակցությունը կազմել է 64,99%: