Զարուհի Բաթոյանը նոր տեղակալ ունի
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նոր տեղեկալ ունի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկու որոշում է ստորագրել։
Դրանցից մեկով Արման Ուդումյանն ազատելել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից, մյուսով այդ պաշտոնին նշանակվել է Աննա Ժամակոչյանը։
Նախարար Բաթոյանը չորս տեղակալ ունի, նրանցից երկուսը տղամարդ են, երկուսը՝ կանայք. Ռուբեն Սարգսյան, Սմբատ Սաիյան, Տաթևիկ Ստեփանյան, Աննա Ժամակոչյան։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում