Թաիրովում հագուստի խանութ է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այսօր ահազանգ է ստացվել, որ Թաիրով գյուղում այրվում է էլեկտրական սյուն։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով այրվում է մոտակայքում գտնվող հագուստի խանութը։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 11։03-ին և մարել՝ 11։19-ին։ Այրվել են խանութի (16 քմ) գույքը և տանիքի փայտյա կառուցատարերը։