Իրավունք 13:58 02/07/2020 Հայաստան

Պաշտպան. Այն տվյալը, որը դրվել էր Ծառուկյանի մեղադրանքի հիմքում, այս պահին արդեն հերքված է

«Գագիկ Ծառուկյանի գործում հիմնավոր կասկած չկա,  չկան բավարար  փաստական տվյալներ հիմնավոր կասկածի առկայության  վերաբերյալ»,- լրագրողներին ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի անդամ  Սամվել Դիլբանդյանը։

Նա ընդգծեց, որ եղած քրական գործի նյութերում, որոնք ներկայացվել են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, հիմնավոր կասկածի մասով չկա որևէ ապացույց, որը որ կարող է հաստատել Գագիկ Ծառուկյանի առնչությունն իրեն մեղսագրվող արարքին։

Գ.Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանի խոսքով, առաջին ատյանի դատարանի որոշման մեջ ուղիղ արձանագրված է, որ որևէ փաստական տվյալ չկա, որը  կվկայի, ողջամիտ ենթադրության տեղիք կտա, որ Ծառուկյանը որևէ մեկին ընտրակաշառք է տվել։ Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ  որևէ ցուցմունք չկա. «Այն ենթադրական  բնույթի ցուցմունքը, որը դրվել էր մեղադրանքի հիմքում, հետագայում  առերեսման  ժամանակ հերքվեց։ Այսինքն՝ այն տվյալը, որը դրվել էր մեղադրանքի հիմքում, այս պահին արդեն հերքված է։ Այն ժամանակ եղած տվյալներն էլ,  ըստ էության, չէին վկայում դրա մասին, բայց մասնավոր հարցեր կային,  որոնք պետք  է տրվեին վկային,  չէին տրվել, առերեսման ժամանակ տրվեցին»։

Պաշտպանը մանրամասնեց, որ այն անձի ցուցմունքը, որը որ դատարան էր ներկայացվել որպես հիմնավոր կասկածը հաստատող, իրենք խնդում էին, որ նրա հետ առերեսում կատարվեր մինչև կալանավորման միջնորդության քննարկումը, սակայն կատարվեց դրանից հետո և ևս մեկ անգամ հաստատվեց, որ Ծառուկյանը ընդհանրապես որևէ մեկին չի ասել, որ որևէ այլ անձի կաշառք տա, չի իմացել, դրա  մասին, չի կազմակերպել։

«Միջնորդավորված  օղակը, որը դրա մասին իբր պետք է ասեր, նույնիսկ առերեսման ժամանակ հստակ նշեց, որ Ծառուկյանն ընդամենն իրեն ասել է, որ  ընտրությունների հետ կապված անհրաժեշտ ծախսերի համար դիմել կենտրոնական գրասենյակ։  Ցանկացած ընտրության ժամանակ անհրաժեշտ են ծախսեր, բոլորը գիտեն, դրա համար ասել է անհրաժեշտ ծախսերի համար դիմել գրասենյակ։  Գրասենյակ դիմել է, ըստ էության, մնացած պրոցեսները, թե ինչ է կատարվում, չեն կարող  ուղիղ կապել Գագիկ Ծառուկյանի հետ»,- ասաց Ե. Սարգսյանը։

Հարցին՝ քաղաքացիներին 10 հազարական դրամներ բաժանելը մտնո՞ւմ է ծախսերի մեջ, նա պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը որևէ մեկին նման հանձնարարություն չի տվել, նման առաջարկ չի արել, կաշառքի մասին որևէ խոսակցություն չի եղել»։

Նա ասաց, որ  չի բացառում, որ որևէ մարզում ինչ-որ մասնավոր դեպքեր եղել են. «Նույն տրամաբանությամբ ամբողջ խմբակցության ղեկավար կազմին  կարելի է  մեղադրանք առաջադրել, ասել բոլորդ մեղավոր եք։ Սա ողջամիտ կլինի՞, թե՞ ոչ։ Եթե այդպես է, ուրեմն անդրադառնանք  նախորդ դեպքերին, բազմաթիվ քրեական գործեր կան այդպիսի, որոնց  ղեկավար կազմերից  որևէ մեկին մեղադրանք չի առաջադրել։ Այսինքն ակնհայտ է, որ անձի մասնակցության մասին տվյալներ չկան»։

Սամվել Դիլբանդյանն ասաց, որ ցանկացած մեղադրանք, որպես իրավական կատեգորիա, պետք է բովանդակի կոնկրետ անձի կողմից կատարված գործողությունների ամբողջություն։

«Այս մեղադրանքն ընդհանրական բնույթի  ձևակերպում է, որ Գագիկ Ծառուկյանը կուսակցության ղեկավար է, ողջամտորեն ենթադրում ենք, որ  ինքը պետք է իմանար կամ գիտեր։ Ողջամիտ ենթադրութունը չի կարող դրվել անձին առաջադրվող մեղադրանքի հիմքում։ Եթե դու չունես որևէ ապացույց նրա կողմից կատարված որևէ գործողության վերաբերյալ, հետևաբար  հիմնավոր կասկածի  շեմը չի կարող համարվել հաղթահարված։  Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ներկայացված մեղադրանքն անհիմն է, անօրինական, հակասում է Քրեական դատավարության  օրենսգրքի 202 հոդվածի պահանջներին, որտեղ ասվում է, որ եթե մեղադրանքը ներկայացնում ես  փաստերի ամբողջություն, ուրեմն պետք է ցույց տաս կոնկրետ այդ անձի գործողությունները»,- ասաց Ս. Դիլբանդյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ  դատավոր Մխիթար Պապոյանի, հետաձգվել է Գագիկ Ծառուկյանի գործով քննությունը։  Բողոքներ են ներկայացրել և պաշտնական կողմը, և գլխավոր դատախազությունը։

Հունիսի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորներ փակ գաղտնի քվեարկությամբ նախ զրկել էին Գ.Ծառուկյանին անձեռնմխելիությունից, ապա համաձայնություն տվել նրան ազատությունից զրկելու հարցին։  Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան կուսակցությունների դաշինքի» և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք տալը կազմակերպելու համար։
Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Գ.Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ ներկայացրած միջնորդությունը։
Գ.Ծառուկյանը հարուցված քրեական գործը համարում է սարքած գործեր քաղաքական նպատակներով, քանի որ հետապնդումները սկսել են կուսակցության քաղխորհրդի նիստում իշխանություններին ուղղված քննադատություններից հետո։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:44
Արցախում կայացել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Արթուր Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 10-ին...
Աղբյուր` Panorama.am
19:38
Օգոստոսի 9-ի դրությամբ իրականացվել է 64256 ստուգում
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման  նպատակով՝ օգոստոսի 9-ի դրությամբ իրականացվել է 64256  ստուգում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ո՞ր հիվանդությունների դեպքում պետք է սուրճը փոխարինել կակաոյով
Ստամոքս-աղիքային և սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է սահմանափակեն սուրճի սպառումը, կամ էլ պետք է այն փոխարինեն կակաոյով, գրում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սյունիք գյուղի մոտակայքում այրվել է 50 հա խոտածածկ տարածք․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 39 փրկարար ծառայող
Օգոստոսի 10-ին, ժամը 11։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիք գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
19:02
«Նոան»` Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հաղթող
 Օգոստոսի 9-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթ 2020-ի հանդիպումը, որում իրար դեմ...
Աղբյուր` Panorama.am
18:52
Սևրի պայմանագիրը դաս-ազդակ է հայության համար․ «Ժառանգություն»
Սևրի պայմանագիրը դաս-ազդակ է հայության համար։ Այս մասին նշված է «Ժառանգություն» կուսակցության  տարածած  հայտարարության...
Աղբյուր` Panorama.am
18:46
Ո՞վ է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը՝ ըստ քաղաքագետի
Քաղաքագետ և պատմաբան, Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ալան Լիխթմանը, որը հայտնի է ընտրությունների արդյունքների կանխատեսումների...
Աղբյուր` Panorama.am
18:20
Ոստիկանները բերման ենթարկեցին գործագործ խաղացող երիտասարդներին
Այսօր՝ ժամը 18։00-ին, բնասերները Ազգային ժողովի այգում հանուն Ամուլսարի պաշտպանության` գործագործ պետք է խաղային։ ԱԺ-ի դռները փակ էին, փոխարենը...
Աղբյուր` Panorama.am
18:19
Հայտնի է դարձել Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խաղացող, հայտնում է Եվրոպական ֆուտբոլային...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անտոնիո Բանդերասը վարակվել է կորոնավիրուսով
Հոլիվուդյան դերասան Անտոնիո Բանդերասը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։ «Ես ուզում եմ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Տոկիոյի Օդայբա ծովածոցում տեղադրված օլիմպիական օղակներով հարթակը կվերանորոգվի
Այս տարվա հունվարին  Տոկիոյի Օդայբա ծովածոցում տեղադրվել  է օլիմպիական օղակներով հարթակը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։ Այն ...
Աղբյուր` Panorama.am
17:59
Քաղաքացիները պահանջում են լիբանանահայության վերադարձը, իսկ Կառավարությունը չի լսում
Այսօր մի շարք քաղաքացիներ՝ «Հայենադարձություն, անկախություն, ինքնիշխանություն»  գրառմամբ պաստառներով, բողոքի ակցիա էին...
Աղբյուր` Panorama.am
17:46
Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն
Սովորողները կգնան դպրոց։ Ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։  «Այսօր պարետատան նիստի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Բազեի որս կատարած տղամարդուն գտել են
Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Երևան-Գյումրի ճանապարհի՝ Հոռոմ գյուղի խաչմերուկից բերման են...
Աղբյուր` Panorama.am
17:37
Փաշինյանը շնորհավորել է Լուկաշենկոյին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընտ8վելու կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գողացած հորթերին «Օպել» են նստացրել ու Սպիտակ տարել
Ոստիկանություն զանգած Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչներից մեկը օգոստոսի 7-ին հայտնեցլ է, որ նույն օրը գյուղի ֆուտբոլի դաշտի մոտակայքից...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խախտումներ են արձանագրել կանոնավոր երթուղիներում
Օգոստոսի 10-ին քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
17:12
Ամենաիրական մաչոն` Անտոնիո Բանդերասը 60 տարեկան է
Այսօր իր 60-րդ տարեդարձն է նշում Հոլիվուդի ամենափայլուն աստղերից մեկը՝ Անտոնիո Բանդերասը։ «Ռիա Նովոստի»-ն գրել է, թե ինչու...
Աղբյուր` Panorama.am
17:06
Լիբանանի հայ նախարարը պահանջում է կառավարության հրաժարականը
Լիբանանի վարչապետ Հասսան Տիապիի կառավարության անդամ Վարդինե Օհանյանը պահանջում է կառավարության հրաժարականը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:50
Օգոստոսի 17-ին տեղի կունենա «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխությունը
Օգոստոսի 17-ին` ժամը 9։30-ին` «Բեստ Վեստերն Փլաս Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Մեդիա պաշտպան» նախաձեռնության...
Աղբյուր` Panorama.am
16:40
Հայտնի է հայ ֆուտբոլիստի մահվան պատճառը
Նախկին ֆուտբոլիստ և մարզիչ 34-ամյա Լևոն Ղասաբօղլյանի մահվան պատճառ են դարձել սրտի հետ կապված խնդիրները։ «Սպուտնիկ Ղազախստան»-ը...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արցախում երեք օրով կասեցվել է «Ռոսիա» ռեստորանի աշխատանքը
Արցախում 72 ժամով արգելվել է «Ռոսիա» ՍՊԸ (ՀՎՀՀ 90018963) ռեստորանային համալիրի գործունեության ծավալումը: Տեղեկատվական շտաբից...
Աղբյուր` Panorama.am
16:10
Մոսկվա-Երևան չվերթների մասին
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրապարակել է  առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի նախատեսված չարտերային չվերթների ժամանակացույցը։...
Աղբյուր` Panorama.am
16:02
ԱԱԾ. Լևոն Սարգսյանը կալանավորվել է
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը, որ առավել հայտնի է Ալրաղացի Լյովիկ մականունով, կալանավորվել է։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։...
Աղբյուր` Panorama.am
15:45
Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն
Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, համատեղությամբ նաև ԱՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
15:35
Արցախում քննարկելու են Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության հարցը
Ազգային ժողովի ֆինանսաբուջետային և տնտեսական կառավարման հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը «ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Աղբյուր` Panorama.am
15:23
Վրաց ուղղափառ եկեղեցու քահանաները օծել են Ախալքալակի փողոցները
Ախալքալաքում Վրաց ուղղափառ եկեղեցու քահանաները օծել են քաղաքի փողոցները՝ խաղաղության և հանգստության համար: Jnews.ge-ի փոխանցմամբ, վրաց...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ավինյան. Ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի նկատմամբ
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեր բազմաթիվ դիմում-բողոքների, համացանցի և լրատվամիջոցների հրապարակումների...
Աղբյուր` Panorama.am
15:17
Լուկաշենկան կարծում է, որ Բելառուսում ընտրությունները տոնի պես են անցել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ երկրում նախագահական ընտրություններն անցել են որպես տոն, և նրանք, ովքեր ցանկանում էին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}