Կամչատկայում արջը հարձակվել է ձկնորսի վրա
Արջը հարձակվել է Կամչատկայի Ելիզովսկի շրջանի Ավաչա գետում ձուկ որսացող տղամարդու վրա, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով անտառային տնտեսության և վայրի բնության պահպանության տարածքային գործակալությունը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ավաչա գետի ստորին հատվածում ՝ այդ տարածքում տեղակայված սրճարաններից մեկից մեկուկես կմ հեռավորության վրա:
«Տղամարդը ստացել է լուրջ վնասվածքներ մեջքի, ստորին վերջույթների և ձեռքերի հատվածում: Ձկնորսի ընկերները մի կերպ են տղամարդու ազատել արջի թաթերից և տեղափոխել Ելիզովոյի շրջանային հիվանդանոց», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալությունը հավելել է, որ դեռևս կենդանին չի հայտնաբերվել, ուստի մարզի բնակիչներին պետք է ձեռնպահ մնան նշված վայր այցելելուց։