Վարչապետն իր հանցավոր ինքնավստահությամբ նոր կորոնավիրուս է տարածել. Արթուր Ղազինյան
«Նիկոլ Փաշինյանը իր գործողություններով, իր հանցավոր ինքնավստահությամբ, խմբային շահերից ելնելով, Հայաստանի Հանրապետությունում տարածել է մահաբեր նոր կորոնավիրուսը»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
Վերջինս պնդեց, որ վարչապետը թաքցրել է փետրվարին արդեն արձանագրված վարակի հաստատված դեպքը, որի պատճառը համապարփակված է նրա մեկ՝ «Կորոնավիրուսի ամենամեծ վտանգը խուճապն է» հայտարարության մեջ:
Ըստ Ղազինյանի, դրանով մարդկանց զգոնությունը թուլացնելու, հիվանդության վտանգավորության աստիճանը նվազեցնելու փորձ է արվել, որպեսզի ապրիլի 5-ին իրենց համար ցանկալի քանակով մասնակցություն ապահովեն և անհրաժեշտ քանակով «Այո» ձայներ հավաքեն:
Բանախոսը ընթերցեց համաճարակի փաստերը թաքցնելու մասին իր հայցին ի պատասխան Հատուկ քննչական ծառայության ներկայացրած եզրակացության այն կետը, որում հղում է արված կառավարության մարտի 16-ի՝ արտակարգ դրություն հայատարարելու մասին որոշմանը: Կառավարության որոշման մեջ ասված է, որ ԱՀԿ գլխավոր տնօրենը համաճարակ է հայտարարել մարտի 13-ին, այն դեպքում երբ կազմակերպության պաշտոնական կայքում համաճարակի սկզբի մասին հայտարարվել է մարտի 11-ին:
«Ես չեմ կարծում և չեմ հավատում՝ ՀՀ ղեկավար մարմինը և ոչ մեկը չգիտեր, որ համաճարակն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է մարտի 11-ին»,- նկատեց Ղազինյանը։
Հայտնելով, որ նման անճշտությամբ կառավարության որոշումը ստորագրել է նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ տեղի է ունեցել պաշտոնական կեղծիք:
Վերջինս հայտարարեց, որ Քերական օրենսգրքի 312 հոդվածով սահմանված պաշտոնական կեղծիքի հիմքով այսօր Հատուկ քննչական ծառայություն հանցագործության մասին հաղորդում կներկայացնի և ՀՔԾ-ից խնդրեց, որ ցուցաբերեն իրավական մոտեցում, քանի որ իր նախորդ՝ մերժված հայցի դեպքում քաղաքական մոտեցում է եղել:
«Հայաստանում տեղի է ունեցել հանցագործություն, որն իր մասշտաբով նախադեպ չունի, մահացել է 600-ից ավելի մարդ, պետության տնտեսությունը գտնվում է փլուզման եզրին, փակվել են հազարավոր տնտեսություններ, գործազուրկ են մնացել տասնյակ հազարավոր մարդիկ, առողջապահական համակարգը գտնվում է վատթարագույն վիճակում, այս հիմքով պետք է լինեն պատասխանատու մարդիկ»,- հայտնեց Արթուր Ղազինյանը և հավելեց, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առողջապահությա նախարար Արսեն Թորոսյանը, որոնք տրամադրել են ակնհայտ կեղծ տեղեկատվություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները