Բունդեսթագը քրեական պատիժ է սահմանում՝ շրջազգեստի տակից լուսանկարելու համար
Բունդեսթագը ուրբաթ օրը՝ հուլիսի 3-ին, ճանաչել է «upskirting»-ը՝ շրջազգեստի տակից նկարելը, քրեական հանցագործություն: Այս հանցագործության համար նախատեսվում է պատիժ՝ տուգանք կամ մինչև երկու տարի ազատազրկում: Այս մասին գրում է DW-ն։
Բունդեսթագը նույն պատիժն է սահմանել նաև դեպքի վայրում լուսանկարումը կամ տեսանկարահանումը, օրինակ՝ դժբախտ պատահարի վայրում։ Ավելի վաղ, այդպիսի նկարահանումներից քրեական օրենսգիրքը պաշտպանում էր միայն այն վիրավորներին, որոնք ողջ էին մնացել։
«Նման խախտումներն անընդունելի են։ Շրջազգեստի տակից նկարելը ինտիմ ոլորտի խախտում է, իսկ միջադեպերի զոհերի լուսանկարները խախտում են մարդկային պարկեշտությունը»,- ասել է Գերմանիայի արդարադատության նախարար Քրիստին Լամբրեխտը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին