Թուրքիան հարվածում է Իրաքի հյուսիսային հատվածին
Թուրքական զորքերը հարձակվել են Իրաքի հյուսիսի վրա, հայտնել է Sky News - Arabia հեռուստատեսությունը՝ վկայակոչելով քրդական աղբյուրներին:
«Գազետա.ռու»-ն գրում է, որ հարձակումը եղել է Դաուկ նահանգի վրա։ Զոհերի կամ վիրավորների մասին դեռևս չի հաղորդվում։
Հաղորդվում է, որ Թուրքիան շարունակում է ցամաքային հարձակումը՝ ստեղծելով 24 ռազմական հենակետ Իրաքի հյուսիսում գտնվող լեռներում:
Հունիսի 15-ին Անկարայում մեկնարկել է «Արծվի թռիչք» օդային գործողությունը: Արդեն ոչնչացվել է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը պատկանող 81 օբյեկտ:
Հարակից հրապարակումներ`
- Իրաքի անվտանգության ուժերը հրթիռային արձակման պլատֆորմ են ոչնչացրել
- Թուրքիան նոր գործողություն է սկսել Իրաքում քրդերի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ