Ներքին Չարբախում 4000 քմ խաղողի այգի է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ 1-ին փողոցի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։
Աի նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է, ապա՝ մարվել։
Ներքին Չարբախ 1-ին փողոցի թիվ 205 տարածքում այրվել են 9 հա խոտածածկույթ, խաղողի այգի (մոտ 4000 քմ), կուտակած ծառի ճյուղեր (մոտ 10 խմ), ծառի կոճղեր, չշահագործվող ավտոմեքենայի երկու թափք և կիսակառույց տաղավար-զրուցարանի 4 փայտյա նստարան։