Փոխնախարար. Կորոնավիրուսով պայմանավորված ճանապարհաշինարարական ծրագրերը դադարեցված չեն
Պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրի իրականցման համար 2020 թվականի պետբյուջից տրամադրվել է շուրջ 21,6 միլիարդ դրամ 10 մարզերում գտնվող շուրջ 251,6 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների և 8 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նապատակով։ Ասուլիսում տվյալները ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։ Նրա խոսքով, միաժամանակ իրակացման փուլում են գտնվող փոխանցիկ համարվող շուրջ 31 կմ ճանապարհահատվածները, որոնք 2019 թվականին չեն ավարտվել։
Փոխնախարարն ասաց, որ այս պահին գրեթե ամբողջությամբ ավարտել են մրցութային գործընթացները, կնքել են պայմանագրերն ու ամբողջ ծավալով անցել են շինարարության մեկարկի փուլ, մոբիլիզացրել են շինարարարական ընկերությունները, առջևում են մեծածավալ շինաշխատանքները նախանշված օբյեկետներում։
«Այս տարի մեզ սպասվում է շուրջ 87 կմ միջին նորոգման աշխատանքներ, որոնք ևս մեկնարկային փուլում են»,- հայտնեց Ք. Ղալեչյանը։
Փոխնախարարի խոսքով, բարձրացնելով վերահսկողության մեխանիզմները, աստիճանաբար գնալու են այն նպատակակետին, որ, ի վերջո, մի օր հնարավորություն ունենան արձանագրելու՝ Հայաստանում ճանապարհային ցանցը գտնվում է բարեկարգված վիճակում, երթևեկության համար հարմարավետ, ամենակարևորը՝ անվտանգ։
Ըստ ներկայացված տվյալների, փաստորեն, մինչև տարեվերջ նախատեսվում է ունենալ 251,6 կմ հիմնանորոգված և 87 կմ միջին նորոգված ճանապարհ, ինչը, Ք. Ղալեչյանի գնահատմամբ, բարձր ցուցանիշ է ու ամեն ինչ անելու են պլանավորված ծավալներին հասնելու համար։
Նա նշեց, որ սահմանամերձ ճաապարհների նորոգման քաղաքականությունը շարունակական է լինելու նաև հաջորդ տարիների համար։
«Առհասարակ սահմանամերձ շրջաններում ճանապարհաշինարարությունն ու ճանապարհների որակը, մակարդակը պետք է որևէ ձևով չզիջեն կենտրոնական ճանապարհներին, որոնք առաջին հայացքից պահանջված են։ Սահմանամերձ շրջաններում բազմաթիվ տուրիստական կենտրոններ ունենք, բարվոք ճանապարհներ ունենալն ապահովում է դեպի այդ տուրիստական կենտրոններ հնարավոր հոսքը»,- ասաց նա։
Փոխնախարարը նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված ճանապարհաշինարարական ծրագրերը դադարեցված չեն, հնարավորինս խթանում, արագացնում են այդ ծրագրերի արդյունավետ իրականացումը. «Որևէ ծրագիր չի դադարեցվել, թեև որոշ գյուղերում, որտեղ եղել են մուտքերի սահմանափակումներ, այդ ժամանակահատվածում որոշակի կասեցումներ եղել են»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ