Սարսանգի ջրամբարում երեխաներ են ջրահեղձ եղել
Հուլիսի 3-ին Արցախի ոստիկանության ծառայողը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ Մարտակերտի շրջանի բնակիչ, 2009թ.ծնված Է. Ա.-ն Մարտակերտի շրջանի Սարսանգի ջրամբարում ջրասուզվել և մահացել է:
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ստուգմամբ պարզվել է, որ Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ Է. Ա.-ն և 2006թ. ծնված Դ. Ս.-ն իրենց անասուններին հայտնաբերելու նպատակով ներկայացել են Սարսանգի ջրամբարի մոտակա տարածք, որից հետո նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում Է.Ա.-ին ջրամբարում մահացած վիճակում հայտնաբերել է հայր՝ 1978թ Ա. Ա.-ն, իսկ Դ. Ս.-ի գտնվելու վայրը հայտնի չէ:
Միջոցներ են ձեռնարկվում Դ. Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում