Տասնյակ ամերիկացի դիվանագետներ լքում են Սաուդյան Արաբիան
Ամերիկացի տասնյակ դիվանագետներ և նրանց ընտանիքները լքում են Սաուդյան Արաբիան՝ թագավորությունում կորոնավիրուսով վարակակիրների թվի կրուկ աճի ֆոնին։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրին։
Պետդեպարտամենտն անցած շաբաթ որոշել է, որ ամբողջ «ոչ հրատապ անձնակազմը» կարող է լքել երկիրը։ Աղբյուրը հայտնել է, որ առնվազն 30 աշխատող ԱՄՆ դեսպանատանը Էլ-Ռիադում, հիմնականում ոչ ամերիկացիները, վարակվել են կորոնավիրուսով։ Մարտից դեսպանատան անձնակազմն աշխատում է տնից։ Հունիսին կորոնավիրուսից մահացել է դեսպանատան վարորդը։
Հրապարակման համաձայն, որոշ ամերիկացի դիվանագետներ նաև անհանգստացած են, որ թագավորության իշխանությունները թաքցնում են վարակի բռնկման իրական պատկերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել է 200 հազարը, մահացել է 1800 մարդ, 140 հազարն առողջացել է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին