Ղազախստանում կանգնեցվել է Նազարբաևի հուշարձանը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նուր-Սուլթանում վիդեոկապով մասնակցել է հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանի բացման արարողությանը։ Այս մասին գրում է Lenta-ն։
Հուշարձանը տեղադրվել է Պաշտպանության ազգային համալսարանի դիմաց: Տոկաևը վայրի ընտրությունն անվանել է խորապես խորհրդանշական, քանի որ Զինված ուժերը ստեղծվել են Նազարբաևի հրամանով:
«Անկախության արշալույսին, Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևն անձամբ մասնակցեց ռազմական շինարարության ամենաբարդ առաջադրանքների լուծմանը», - ասել է Տոկաևը՝ հավելելով, որ միայն ուժեղ պետությունը, որն ունի զինված ուժեր, կարող է պահպանել ամբողջականությունն ու հեղինակությունը:
Նշվում է, որ 2020 թվականի հուլիսի 6-ին Նազարբաևը կդառնա 80 տարեկան: Այս օրը նշվող Մայրաքաղաքի օրը Ղազախստանում նշվում է որպես պետական տոն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ