Կատուն 12 րոպե անցկացրել է աշխատող լվացքի մեքենայում
Ավստրալիայում տնային կատուն 12 րոպե աշխատող լվացքի մեքենայում անցկացնելուց հետո փրկվել է։ Գազետա.ռու կայքը, հղում անելով ABC News-ին, գրում է, որ տերերի ներկայացմամբ, կենդանին պատահաբար է հայտնվել մեքենայի մեջ՝ որոշելով այնտեղ քնել։ Այդ ժամանակ տղամարդը որոշել է միացնել մեքենան՝ սպիտակեղենը լվանալու համար, բաց չի նկատել Օսկար կատվին։ Որոշ ժամանակ անց կինն ու ամուսինը լսել են մլավոց, սկզբում դրան ուշադրություն չեն դարձրել։
Երբ լսել են կենդանու ճիչերը, նրանք նայել են մեքենայի մեջ և տեսել, որ Օսկարն արդեն 12 րոպե գտնվում է մեքենայի մեջ։ Նրանք չեն կարողացել անմիջապես հանել կատվին, քանի որ ևս երկու րոպե մեքենայից հեռացվել է ջուրն ու քամվել սպիտակեղենը։
Կատվին տարել են անասնաբույժի մոտ, որը նրա մարմնի վրա բազմաթիվ կապտուկներ է գտել։ Տեղի ունեցածից հետո Օսկարը գրեթե յոթ օր քնել է, բայց այժմ նրա վիճակը նորմալ է։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ