Արմեն Գալստյան. Եվրոպական դատարանը բավական աչալուրջ է վերաբերվում դատավորների գործերին
«Քանի որ դատավորները եվրոպական դատարանի տեսանկյունից հանրային ծառայողներ են, նրանց գործերի քննությունը որոշակի չափանիշների ներքո է դիտարկվում»,- «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ասաց մարդու իրավունքների եվրոպական իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանը։
Նրա խոսքով, պետությունը պետք է կարողանա երկու հարցի վերաբերյալ շեշտադրում կատարի ու կարողանա դա ապացուցել։
«Եվրոպական դատարանն այժմ բավական շատ գործեր է քննում հանրային ծառայողների վերաբերյալ, շատ ավելի քիչ դեպքերում են գործերն անընդունելի ճանաչվում, ինչն ավելի բարձրացնում է հավանականությունը, որ դատական ծառայողներն այդպիսի պաշտպանության իրավունքից շատ ավելի հաճախ են օգտվում»,- ասաց Ա. Գալստյանը։
Նա ասաց, որ Եվրոպական դատարանը բավական աչալուրջ է վերաբերվում նմանատիպ գործերին, սույն գործերն, ի տարբերերություն այլ գործերի, քննվում են բավական արագ, դրանց դատարանը գերակայություն է տալիս, մուտքագրվելու պահից 2-3 տարից հետո լինում են վճիռներ։
«Բավական հուսադրող է ու կարևոր երկրում դատական իշխանության կայունության և պաշտպանության տեսանկյունից՝ առավել ևս հաշի առնելով այն իրավիճակը, որ դատարանը կարող է կարգադրել, որպեսզի դատավորը վերականգնվի պաշտոնում։ Եթե այդ պաշտոնն արդեն զբաղեցրած է այլ դատավորի կողմից, ապա պետությունը պետք է ելք գտնի, թե ինչպես վերականգնի դատավորին պաշտոնում»,- ասաց Ա. Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Հայրապետյան. Երեք կուսակցությունների՝ դատախազություն ներկայացրած դիմումը բավարար հիմնավորված է
- Իրավունքի դոկտոր. Սահմանադրության նկատմամբ արհամարհական վերաբերմունքը կհանգեցնի աղետալի հետևանքների
- Գրիգոր Մուրադյան. Մեր երկրում խաթարված է Սահմանադրության կայունությունը
- Արթուր Ղամբարյան. Ճանաչել Հայ Առաքելական եկեղեցուն որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ
- Անահիտ Մանասյան. Չափազանց կարևոր է, որ Սահմանդրության նկատմամբ մեր վերաբերմունքը լինի որպես սիմվոլի
- Սիրանույշ Սահակյան. Խորհրդաժողովի անցկացման համար Գոշավանքը պատահական ընտրված չէ
- Այսօր Գոշավանքում՝ «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր»