Մշակույթ 13:52 06/07/2020 Հայաստան

Ղևոնդ Ալիշան-200

200 տարի առաջ այս օրը Կոստանդնուպոլիսում ծնվել է հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը։

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, ՀՀ ԳԱԱ Պատմության և Գրականության ինստիտուտները, Սուրբ Աթոռում և Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունները հոբելյանական այս տարեթիվը պատեհ համարելով այսօր անդրադարձել են հայ մտքի հսկաներից մեկի՝ Մեծն Ալիշանի թողած ժառանգությանը։

Մատենադարանի ֆեյսբուքյան էջում ներկայացված է անդրադարձը. «Հայր Ղևոնդ Ալիշանի գործունեությունը ստուգաբանվում է Մխիթարյան ողջ միաբանության ընդհանուր գործունեության շրջանակում:

Մխիթարյանների ուսումնասիրությունները մի շարք բնագավառներում և հատկապես պատմագիտության, պատմական աշխարհագրության, տեղագրության և հնագիտության մեջ, որոնք սկզբնավորվել էին Մխիթար Սեբաստացիով և Միքայել Չամչյանով ու շարունակվել Ղուկաս Ինճիճյանով, Ստեփանոս Գիվեր Ագոնցով և Մկրտիչ Ավգերյանով, իրենց լրումին հասան Ղևոնդ Ալիշանի գիտական գործերով:

Ալիշանի ստեղծագործությունները լեցուն են վառ հայրենասիրական շնչով, շնորհիվ որի իրար են միահյուսվում գիտական խոր վերլուծությունը և ժողովրդական ոգին, որով Հայոց Նահապետը բարձր գնահատության արժանացավ թե՛ եվրոպական գիտական շրջանակների և թե՛ հայ ժողովրդի բոլոր խավերի կողմից:

Պատահական չէ, որ Ալիշանին նվիրված յուրաքանչյուր հոբելյանական տարելից կատարվում է համահայկական ընդգրկմամբ և միջազգային տարողությամբ:

Նույնը պետք է լիներ նաև այս հոբելյանի պարագայում: Ցավոք, համավարակը մասնակիորեն խանգարեց և որոշ չափով ուշացրեց հոբելյանական հանդիսությունները, սակայն դրանք կմեկնարկեն հուլիսի 6-ին՝ Հայոց Նահապետի ծննդյան օրը:

Մխիթարյանների, այդ թվում և Ալիշանի երազանքն էր Հայոց պետականության վերականգնումը:

Վենետիկի 1881թ. աշխարհագրական երրորդ համաժողովին, շնորհիվ Ալիշանի, Հայաստանը ներկայացվեց առանձին տաղավարով, որը գերազանցեց շատ երկրների ցուցադրությունները, վերջիններիս զիջելով միայն դրոշ չունենալով:

Մխիթարյան միաբանության նահապետ Հայր Ղևոնդ Ալիշանը հայագիտության գրեթե բոլոր բնագավառներում հսկայական վաստակ ունի։ Ալիշանը հայ նոր գրականության պատմության մեջ մտել է որպես աշխարհաբար պոեզիայի հիմնադիրներից և ականավոր ներկայացուցիչներից մեկը:

«Հայրենի՜ք ... Այն քիչ անուններէն մէկն է այս՝ զոր գրեթէ ամօթ է բացատրել բարեկիրթ եւ զգօն անձի մը ... Գրեթէ մտքէն առաջ սիրտն կու հասնի, կʼըմբռնէ, կʼիմանայ զայս. կʼիմանայ զայն նաեւ երբ չի կրնար քիչ բառով կամ խօսքով բացատրել. մանաւանդ ուր քաղաքական եւ բարոյական տեսութիւնք՝ ասոր իմաստն այլ այլայլած կամ զանազանած ըլլան։ ... Եւ ահա (մարդ արարածը) կու ճանչնայ զազգս. եւ անոնց մէջ իր Համազգին. եւ երկրիս բնակութեան վրայ ասոր բռնած տեղն այլ՝ Հայրենիք։ Բնական է մարդուս փնտռել եւ սիրել զՀայրենիքը։ Ու՞ր է հայրենիքն ...»

Այս հարցադրմանը լավագույնս պատասխանում է նույն ինքը՝ Ալիշանը, ասելով թե «...Ուր որ հայրենի երգեր կլսվին՝ Հոն հայրենիքը ողջ է»:

Հիրավի, մարգարեական այս խոսքերով Ալիշանին հաջողվեց հաջորդող սերունդներին փոխանցել հայրենիքի երգը՝ առավել հնչեղ դարձնելով այն Հայաստանում և գաղթաշխարհում՝ չնայած պետականության բացակայության պայմաններում հայ ժողովրդին բաժին հասած բազմաթիվ դժվարություններին։ Այսօր էլ համաշխարհային մարտահրավերների պայմաններում Ալիշանի թողած ժառանգությունը ուղենիշ է աշխարհասփյուռ հայության համար ամուր կապված մնալու իր արմատներին։

Ալիշանի գործերի մեջ ուրույն տեղ են զբաղեցնում պատմական ու աշխարհագրական բնույթի երկերը: Առանց գեթ մեկ անգամ Հայաստանում լինելու նա տեղագրել է Հայաստանի նահանգները, գավառները, քաղաքներն ու գյուղերը, տվել է դրանց բնութագրերը, պատմությունը, նկարագրել նյութական մշակույթի հուշարձանները:

Պատմական Հայաստանի նահանգներին նվիրված գործերը շարունակում են անգնահատելի աղբյուր լինել մերօրյա հետազոտողների համար: Դեռևս նրա կենդանության օրոք ասույթ էր դարձել այն միտքը, թե «Ալիշանը մեծ ու հեռատես աչք է, որ Վենետիկում ապրելով` կարողանում է համրել Հայաստանի բոլոր քարերը»:

Տիրապետելով եվրոպական ու արևելյան լեզուների՝ Ալիշանը կատարել է մի շարք թարգմանություններ, որոնց թվում է նաև Ջորջ Բայրոնի «Իտալիա»–ն («Չայլդ Հարոլդ» պոեմի չորրորդ երգը, 1860)։

Այլ ձեռքբերումների շարքում Ալիշանը եղել է նաև Իտալիայի Ասիական ընկերության և Վենետիկի ակադեմիայի պատվավոր անդամ, դասավանդել Վենետիկի Ռաֆայելյան վարժարանում։

Այսօր, երբ իրականացել է Մխիթարյան սերունդների երազանքը, հպարտությամբ կարող ենք փաստել, որ հայ մյուս մեծերի շարքում ըստ արժանվույն է գնահատվել նաև Ալիշանի վաստակը՝ տպագրվել է նրա պատկառելի Նամականու մի մասը, ժամանակակիցների հուշերը, Ալիշանի գեղարվեստական ստեղծագործությունները և վերջինիս նվիրված մի շարք ուսումնասիրություններ:

Դժվար է պատկերացնել հայագիտական որևէ լուրջ հետազոտություն, ուր վկայակոչված չլինեն մեծանուն հայագետի մեկ կամ մի քանի ուսումնասիրությունները:

Հայաստանի Հանրապետության և սփյուռքի տարբեր պահոցներում սրբությամբ են պահվում ալիշանյան մասունքները՝ ձեռագրերը, Մխիթարյան շքեղ և ոսկեզօծ կազմերով նրա գործերը, այդ թվում նաև ինքնագիր ընծայականներով:

Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակի ոգեկոչումը մեզ կօգնի կառուցելու այն Հայաստանը, որի կերտման ոգեղեն երազանքով ապրեց Հայոց աշխարհի Նահապետը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:31
Ադրբեջանում պահվում է 23 անձ, ումի՞ց և ինչի՞ համար է վրեժխնդիր լինում Բաքուն
«Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է 210 գերեվարվածների կամ այլ կարգավիճակ ունեցող հայերի։ Պաշտոնական տվյալներով, 23 անձ...
Աղբյուր` Panorama.am
15:15
Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
«Պետք է պինդ լինել, հավատալ  սեփական ուժերին և արդարադատությանը, անպայման կհասնենք արդարադատությանը»,- Դատավորների ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
«Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Դեղձենին 20-25 օր շուտ կծաղկի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն Արարատյան դաշտում դեղձենու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}