ՍԱՏՄ. Տնտեսվարողներն առավել կարգապահ են Տավուշում
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ԱԱՏՄ դիտարկումները փաստում են՝ Գեղարքունիքի մարզում բիզնեսը ստուգումների առաջին օրերի համեմատ առավել կարգապահ է դարձել։
ՍԱՏՄ փոխանցմամբ, կիրակի դիտարկված 49 տնտեսավարողից 5-ի կասեցման միջնորդություն է ուղարկվել պարետին։ Ընդ որում՝ դրանցից միայն 1-ն է եղել Գավառում գործող տնտեսավարող․ այստեղ խախտումները նվազագույնի են հասցվել։
Երեք մարզ սպասարկող ԱԱՏՄ Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Նիկողոսյանը նկատում է՝ պարետի սահմանած անվտանգության նորմերի պահպանման առումով համեմատաբար ավելի լավ արդյունք է գրանցվում Տավուշում։
Նորմերի ավելի շատ խախտումներ են նկատվում Կոտայքում։ Ի դեպ այս մարզում՝ Աբովյան քաղաքում, պարետի վերջին որոշմամբ կասեցման է ենթարկվել միանգամից շուրջ երկու տասնյակ տնտեսավարող։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան