Արենի, Չիվա և Պռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը մեկուսացված է
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ երեկոյան՝ ժամը 20:29-ին ահազանգ է ստացվել, որ Արենի, Չիվա և Պռինդ գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ։
Առկա է ուժեղ քամի, ինչը կարող է նպաստել հրդեհի տարածմանը դեպի գյուղի այգիներ։
Ժամը 21:17-ին հայտարարվել է հավաք. հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 29 փրկարար ծառայող և տեղի 40 բնակիչներ, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի այգիներ:
Նախնական տվյալներով այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:43-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ