Պետք է քայլեր արվեն, որ նախկինաֆոբիայի կեղծ օրակագը դուրս գա քաղաքական դաշտից. Դանիելյան
«Ես հաճելիորեն զարմացած եմ, որ բոլոր անհատներն ու կառույցները, ում ես դիմեցի կոչով, արձագանքեցին,- «Ադեկվադ» միաբանության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասում է միաբանության անդամ Արթուր Դանիելյանը՝ անդրադանալով սահմանադրականության պահպանման համար արված իր քայլերին։
Նրա խոսքով, ինքը ի սկզբանե ասել էր, որ կանգնելու է ՍԴ դատավորների կողքին, եթե նրանք կընդդիմանան սահմանադրական փոփոխությունների ծրագրին։
«Իհարկե արձագանքներ եղան, բայց կոնսոլիդացիան կարծես թե չստացվեց։ Ուստի ես այդ առումով երկու՝ ռազմավարական և մարտավարական քայլեր եմ առանձնացնում, որպեսզի կոնսոլիդացիան ավելի լավ ստացվի։ Առաջինն այն է, որ եթե մի խումբ անձինք հավաքվում են, և գաղտնիության պայմաններում ինչ-որ բան են պայմանավորվում, իրենք պետք է հասկանան, որ դա պատրանք է, թե իրենց պայմանավորվածությունը կմնա գաղտնի։ Եվ սա մեր հակառակորդի համար մեկ զենքն է... իրենց համար գաղտնի ինֆորմացիա գոյություն չունի։ Ուստի հորդորում եմ աշխատել թափանցիկ և բաց, դա այդքան էլ բարդ բան չէ»,- նշեց նա։
Երկրորդ կարևոր խնդիրը, որ խոչընդոտում է արդյունավետ պայքարին, ըստ Արթուր Դանիելյանի, «նախկին vs ներկա» կեղծ օրակարգն է.
«Այսինքն՝ Հայաստանում մինչև 2018 թվականը կառավարած անձանց անվանում են նախկին, կաշառակեր, կեղեքող և արտագաղթի հիմնական մեղավոր, և հիմա, ով փորձում է քննադատել ներկա իշխանություններին, պիտակավորվում է որպես նախկին, որ կողմ է արտագաղթին, կաշառակերությանն ու օլիգարխիային։ Եվ այդ ֆոնին, որոշ քաղաքական դեմքեր, լինելով նախկին, զոռով ուզում են դառնալ ներկա՝ հերքելով իրենց կապը նախկինների հետ։ Սա, իհարկե, շյուստրիություն է։ Ձեզ թվում է՝ դուք կխաբեք խաբողի՞ն։ Ամենացցուն օրինակը ՀՅԴ-ն է, որ փորձում է խուսափել նախկինի պիտակից։ Առհասարակ, այսօրվա կառավարության գրեթե կեսը նախկին է»։
Ա. Դանիելյանը նշեց, որ պետք է քայլեր արվեն, որպեսզի նախկինաֆոբիայի կեղծ օրակագը դուրս գա քաղաքական դաշտից։
Ավելին՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. 89+1 դատվողները
- Գրիգոր Մուրադյան. Մեր երկրում խաթարված է Սահմանադրության կայունությունը
- ՀՅԴ ԳՄ. Համազգային համախմբումով երկիրը վերադարձնել սահմանադրականության ուղեգիծ
- Արսեն Բաբայանը կոչ է արել, որ 89 պատգամավորներ հանդես գան հրապարակային խոստումով
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ