Հարություն Մեսրոբյան. Թե ինչու չի հաջողվում ստեղծել հզոր, մրցունակ և արդար հայկական պետություն
ՀՀ հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը գրում է՝ նորագույն պատմության ընթացքում մեզ չի հաջողվում ստեղծել Հզոր, Մրցունակ և Արդար Հայկական Պետություն։
Նա ներկայացրել է պատճառները.
«ա/ մեր հասարակության ԲՈԼՈՐ շերտերում բացակայում են համակարգային պետական մտածելակերպն ու անձնական պատասխանատվությունը և, որպես հետևանք, չունենք ԻՐԱԿԱՆ պետական կառավարիչներ.
բ/ չեն մշակվել Հայկական Պետության Կառավարման Մոդելը և Զարգացման Համալիր Ծրագիրը:
Հաշվի առնելով վերոնշյալը, մշակվել են Հայկական Պետության Կառավարման Մոդելը և Զարգացման Համալիր Ծրագրի հիմնադրույթներն, ինչպես նաև ս.թ. հունվարից մեկնարկել է ազգային պետական կառավարիչների ձևավորման գործընթացը 5 խումբ պահանջներին համապատասխան`
– բարոյական.
– համակարգային մտածողության.
– պրոֆեսիոնալ կառավարման.
– ազգային.
– կամային:
ՄԻԱՅՆ նման որակներով օժտված պետական կառավարիչներն են ի զորու լուծել Հզոր, Մրցունակ և Արդար Հայկական Պետության ստեղծման գերխնդիրը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում