Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով մարդիկ են մահացել
Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների զոհ են դարձել 25 քաղաքացիներ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով տեղական լրատվամիջոցներին։
Տեղական իշխանությունները ենթադրում են, որ աղետի հետևանքով կարող են զոհված լինել ևս 17 բնակիչներ:
Նշվում է, որ ներկայումս Կումամոտո պրեֆեկտուրայի 86 փրկարարական կենտրոններում տեղակայված է շուրջ 1,5 հազար մարդ: Հավանական է, որ այսօր ևս տարածաշրջանում հորդառատ անձրևներ են տեղան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ճապոնիայի Կումամոտոյի և Կագոշիմայի պրեֆեկտուրաների որոշ տարածքներում հորդառատ անձրևների պատճառով հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր`հինգերորդ մակարդակը: Տրվել է նախազգուշացում տարհանման անհրաժեշտության մասին: