Մահացել է 105-ամյա Նուրհան Յոսուփովիչը
Մահացել է 105-ամյա Նուրհան Յոսուփովիչը։ Այդ մասին թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Մարտի 6-ին այցելեցինք 105-ամյա Նուրհան Յոսուփովիչին և անձամբ նրան հանձնեցի ՀՀ քաղացու անձնագիր։ ՀՀ քաղաքացիություն ունենալը պարոն Նուրհանի երազանքն էր։ Այսօր ցավով տեղեկացա, որ նա մահացել է։ Ցավակցում եմ հարազատներին, մաղթում տոկունություն։ Աստված լուսավորի պարոն Նուրհանի հոգին»։
Ավելի վաղ գրել էինք, որ Նուրհան պապիկը ծնվել է 1915թ., Արևմտյան Հայաստանում, Իտալիայի քաղաքացի: Նա ցանկություն էր հայտնել ստանալ ՀՀ քաղաքացիություն և պատվով կրել ՀՀ քաղաքացու անձնագիրը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել 105-ամյա Նուրհան Բողոսի Յոսուփովիչին
- 105 տարեկան Նուրհան պապիկը ստացել է ՀՀ քաղաքացիություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ