Պուտինի զարմիկն ընտրվել է «Ժողովուրդն ընդդեմ կոռուպցիայի» կուսակցության ղեկավար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զարմիկը, Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից և գործարար Ռոման Պուտինն ընտրվել է «Ժողովուրդն ընդդեմ կոռուպցիայի» կուսակցության ղեկավար: Ria-ի հաղորդմամբ, այս մասին կուսակցության համագումարում հայտարարել է Գլխավոր քաղխորհրդի նախագահ Գրիգորի Անիսիմովը:
Քվեարկությունը եղել է գաղտնի, և Ռոման Պուտինն ընտրվել է հինգ տարի ժամկետով:
Հունիսի 21-ին Պուտինը դարձավ «Մարդիկ ընդդեմ կոռուպցիայի» անդամ:
Ինչպես նշել է ղեկավարությունը, կուսակցության մեջ «հաջողակ ձեռներեց, հասարակական և քաղաքական գործչի» ընդգրկումը «նոր խթան» կլինի հակակոռուպցիոն գործողությունների և սոցիալական նախագծերի իրականացման գործում:
Ռոման Պուտինը լրագրողներին ասել է, որ կուսակցության առաջնահերթությունը սեպտեմբերյան տարածաշրջանային ընտրություններն են: Հաջորդ քայլը Պետդուման է: