Քաղաքացիները կարող են ևս մեկ անգամ դիմել 20-րդ և 22-րդ միջոցառումներից օգտվելու համար
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ և 22-րդ միջոցառումներով նախատեսված աջակցության համար դիմած և սխալ տվյալներ ներկայացրած քաղաքացիներին հնարավորություն կտրվի ևս մեկ անգամ դիմելու:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ դիմումի մշակման արդյունքում հնարավոր է մերժում, եթե քաղաքացին ներկայացրել է վճարային քարտի տվյալներ, որը պատկանում է այլ անձի, եթե վճարային քարտի համարը սխալ է կամ, եթե վճարային քարտը գործող չէ։
Նշված հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում՝ դրամական աջակցության գումարը չի կարող փոխանցվել։
Միջոցառումներով սահմանված դրամական աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է dimum.ssa.am կայքի միջոցով ներկայացնել նոր էլեկտրոնային դիմումում՝ լրացնելով բացառապես դիմող քաղաքացու քարտային հաշվին վերաբերող ճիշտ տվյալներ։
Նշենք, որ մինչև սխալ տվյալներով լրացված դիմումի մերժման մասին հաղորդագրություն ստանալը հնարավոր չէ մուտքագրել ճշտված տվյալներով երկրորդ դիմում, ուստի անհրաժեշտ է սպասել առաջին դիմումի մերժման մասին ծանուցմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան