Դատարանը մերժեց դատախազների միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշեց չբավարարել դատախազների միջնորդությունը, որով նրանք խնդրել են սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։
Դատախազները հիմնավորում էին, թե պաշտպանների ներկայացրած միջնորդությունները թույլ չեն տալիս նրանց ընթերցել մեղադրական ճառի եզրափակիչ մասը։
Դատավորը նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում դատավարության կողմերի միջնորդություն ներկայացնելու որևէ սահմանափակում չկա, ինչպես նաև չկա համապատասխան կարգավորում։
Միջնորդության քննարկման ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչ՝ Ասլանյանը միացավ պաշտպաններին՝ խնդրելով մերժել դատախազների միջնորդությունը և այլևս չվերցնել քննարկման նման միջնորդություն։
Ավելին, նա հայտարարեց, որ հաջորդ նիստին նա պատրաստվում է բացարկ ներկայացնել մեղադրող կողմին։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 13։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազ Բաղդասարյան. Մեր միջնորդությունն ուղղված չէ իրավունքի սահմանափակմանը
- Հայկ Ալումյան. Դատախազի ներկայացրած միջնորդությունն ակնհայտ անհիմն է ու հակասում օրենքին
- Խուդոյանի ելույթին ի պատասխան դատախազը սպառնաց պատասխանել իր տերմինաբանությամբ
- Սեյրան Օհանյանի ու Յուրի Խաչատուրովի փաստաբանները պնդեցին քրգործի վարույթը կասեցնելու մասին իրենց միջնորդությունները
- Խաչատուրովի փաստաբանի թեստի պատասխանը բացասական է
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ