Դոհայի գավաթի առանձին գործիքների խաղարկության ժամկետը հայտնի է
Ընթացիկ թագավարակը, ինչպես նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի տեղափոխումը լուրջ փոփոխություններ է կատարել համաշխարհային սպորտի միջոցառումների ժամանակացույցում: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Հարմարվելով ստեղծված պայմաններին՝ մարմնամարզության միջազգային ֆեդերացիան վերանայել է 2020 թ․ աշխարհի գավաթի խաղարկության փուլերի օրացույցը: Սկզբում չեղարկվել են չանցկացված փուլերը: Որոշվել է դրանք հետաձգել մինչև 2021թ․:
Մրցաշարերի ամսաթվերը հայտնի կդառնան ավելի ուշ:
Իսկ ահա Դոհայի /Քաթար/ գավաթի առանձին գործիքների խաղարկության ժամկետը հայտնի է։ Այն կկայանա մարտի 10-13-ը:
Նշենք, որ Դոհայի մրցաշարին հայաստանցի մարմնամարզիկները մասնակցում են 2008 թվականից և ավանդաբար մրցանակներ են նվաճում։