Ուկրաինայում COVID-19-ի 49, 607 դեպք է հաստատվել
Անցած մեկ օրվա ընթացքում Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 564 նոր դեպք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Ըստ աղբյուրի, վարակվածների թվում կա 19 երեխա, ինչպես նաև 16 բուժաշխատող: Գրանցվել է 21 մահ, վերականգնվել է 490 հոգի:
Համաճարակի ընթացքում հիվանդացել է ընդհանուր առմամբ 49, 607 մարդ, որից 3569-ը՝ երեխաներ։ 7046 հիվանդանոցային բուժում է ստանում: Ընդհանուր առմամբ վերականգնվել է 22, 193 մարդ, մահացածների թիվը 1283 է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում հայտնաբերվել է վարակի ավելի քան 11,3 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 532 հազար մարդ: