Լոնդոնում գտել են Ռուբենսի՝ 4,3 միլիոն դոլար արժեք ունեցող կտավը
Sotheby’s աճուրդային տունը ներկայացնելու է նիդերլանդացի գեղանկարիչ, բարոկկոյի արվեստի հիմնադիրներից Պիտեր Պաուլ Ռուբենսի «Տիկնոջ դիմանկարը» կտավը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, հայտնի է, որ նկարը 139 տարի գտնվել է մասնավոր հավաքածուում մինչև 2017 թվականին այն ձեռք է բերել անհայտ գնորդն ընդամենը 97,2 հազար դոլարով։ Այդ ժամանակ ենթադրվում էր, որ նկարի հեղինակը Ռուբենսի աշակերտներից մեկն է, այնուհետև փորձագետները եկել են այն կարծիքի, որ նկարը հենց վարպետի ձեռքի գործն է։
Կտավը մաքրել են դարավոր փոշու և լաքի շերտից։
«Երբ կտավը մաքրվել էր, պարզվել է, որ այն Ռուբենսի հիանալի ստեղծագործությունն է»,- ասել է Sotheby’s-ի ներկայացուցիչը։
Աճուրդը պետք է կայանա հուլիսի 29-ին, կտավը գնահատվել է 3,1-4,3 միլիոն դոլար։ Նշվում է, որ աճուրդն իր տեսակի մեջ առաջին խոշոր իրադարձությունն է լինելու Լոնդոնում՝ այնտեղ կորոնավիրուսով պայմանավորված կարանտին հայտարարելուց հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը