Ռուսաստանում գրեթե 5 կգ զմրուխտ է հայտնաբերվել
Ռուսաստանի միակ՝ Մալիշևսկու զմրուխտի հանքավայրից միանգամից չորս հավաքածուներ են հայտնաբերվել` գրեթե 5 կգ ընդհանուր քաշով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով «Ռոստեխ-Կապիտալ»-ին։
Նշվում է, որ հայտնաբերված քարերի ընդհանուր արժեքը կարող է հասնել 40 հազար ԱՄՆ դոլարի։
«4,8 կգ ընդհանուր քաշով զմրուխտի հավաքածուները հայտնաբերվել են Ռոստեխի պետական կոորպորացիայի Մարիինսկի հանքավայրում։ Սա վերջին 20 տարվա ընթացքում այս որակի քարերի առաջին զանգվածային հայտնաբերումն է», - ասվում է զեկույցում:
Ըստ «Ռոստեխ-Կապիտալ» ընկերության գործադիր տնօրեն Կիրիլ Ֆեդորովի, 2020 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Մալիշևսկի հանքավայրում հայտնաբերվել է վեց խոշոր զմրուխտ։ Սա ավելին է, քան ամբողջ 2019-ի ընթացքում հայտնաբերվածը։