Հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ՝ կանգնած և ավելի ուղևորներով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այսօր ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու նպատակով ուժեղացված կրկնակի ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։ Այս մասին հայտնում են կառավարությունից։
Ջրային տարածքներում՝ մասնավորապես Վարդավառի լճի հարակից հանգստի գոտում ու զբոսայգիներում, իրականացված մշտադիտարկումների արդյունքում էական խախտումներ չեն գրանցվել։ Քաղաքացիները կրել են դիմակներ՝ գրեթե բոլոր դեպքերում ճիշտ, մարդկային խմբերի, կուտակումների դեպքերևս չեն արձանագրվել։
Տեղում կատարվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, դիմակները սխալ կրող քաղաքացիները զգուշացվել են հակահամաճարակային կանոնների պարտադիր պահպանման մասին։
Շրջայցի ընթացքում տեսուչները տրամադրել են գործարանային արտադրության, մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ և հորդորել չկրել կտորե դիմակներ։
Ուժեղացված ստուգայցերը շարունակվում են։
ՀՀ կրթության տեսչական մարմինը՝ համավարակի տարածումը կանխարգելելու և պարետի որոշման պահանջները ապահովելու նպատակով, շարունակում է ուժեղացված վերահսկողությունը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
Այսօր ուժեղացված վերահսկողություն է իրականացվել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Ուշադրության կենտրոնում է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը:
Այն է՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը, երեխաների և աշխատակիցների կանոնավոր ջերմաչափումը: Իրականացված ստուգայցերի արդյունքում պարզ է դառնում, որ էականորեն նվազել են խախտումները: Խախտումների մասին տեղեկատվությունը տրամադրվում է պարետատուն:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այսօր կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում և «Սուրմալու» առևտրի կենտրոնում: Կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել: Սուրմալու առևտրի կենտրոնում նախկինում դիտարկված և արձանագրված բոլոր խախտումները տնտեսավարողների կողմից վերացված են եղել:
Հիշեցնենք, որ օրերս նշված առևտրի կենտրոնում պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պաշտպանության նկատմամբ թույլ տրված խախտումների արդյունքում 24 ժամով կասեցվել էր 16 տնտեսավարողի գործունեություն:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը այսօր նաև կասեցումներ է կատարել Գեղարքունիքի մարզում և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Պարետի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզում 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների, գազալցակայանների ու շինանյութի խանութների գործունեություն: Նշված տնտեսավարողների գործունեությունը դադարեցնելու համար հիմք է հանդիսացել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկների, դիմակների ու ձեռնոցների համար հատուկ փակ աղբամանների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների բացակայությունը: Գազալցակայաններում բացակայել են նաև գծանշումները:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր Ճանապարային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ կրկին խստացված մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում։ Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված գործառույթների ընթացքում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնցում եղել են կանգնած ուղևորներ, ինչպես նաև հայտնաբերվել է նստատեղերի սահմանված թվաքանակից ավել նստեցումներով փոխադրում։
Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև առանց դիմակի վարորդներ: Վերը նշված բոլոր խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:
Վարորդների և ուղևորների շրջանում վերահսկողությանը զուգահեռ, իրականացվել են ամենօրյա իրազեկման և բացատրական աշխատանքներ, որոշ թերությունների դեպքում տեղում տրվել են անհապաղ շտկման ցուցումներ։
Տեսչական մարմնի կողմից շարունակվող մշտադիտարկման և վերահսկողության արդյունքները փաստում են, որ իրականացվող լայնածավալ աշխատանքների արդյունքում հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման առումով խախտումների և վարչական արձանագրությունների թիվը շարունակում է նվազել։
ՀՀ պարետի որոշման պահանջներին խստագույնս հետևելու նպատակով՝ Տեսչական մարմնի կողմից վաղ առավոտից իրականացվող դիտարկումները և վերահսկողական գործառույթները շարունակվելու են ողջ օրվա ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- Հանրային սննդի օբյեկտներում խախտել են պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը
- Հայտնաբերվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից թույլ տրված 250 խախտում
- Կրկնակի ստուգայցերի արդյունքում արձանագրվել են մարդկային կուտակումներ
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց