Տնտեսություն 14:31 07/07/2020 Հայաստան

Թադևոս Ավետիսյան. Նախարարությունը փաստացի ձախողում է կենսաթոշակային ոլորտի առանցքային բարեփոխումը

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող    Թադևոս Ավետիսյանը իր հրապարակման մեջ գրում է. «Կենսաթոշակի անցնող անձանց աշխատանքային կեղծ ստաժերի հավելագրման համար շարունակում են առկա մնալ արատավոր պայմանները: Իսկ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է:

Կենսաթոշակային իրավունք տվող, առնվազն 10 տարվա ստաժ ունեցող քաղաքացիները կենսաթոշակի անցնում են 63 տարեկանից, իսկ չունեցողները՝ 65 տարեկանից: Առաջին 10 տարվա դեպքում կենսաթոշակային իրավունք տվող յուրաքանչյուր տարվա ստաժը բարձրացնում է կենսաթոշակի բազային չափը՝ 950 դրամով:

Օրինակ՝ եթե քաղաքացին ունի ասենք 8 տարվա ստաժ, ապա նրա ունեցած ստաժին 2 տարվա կեղծ ստաժ ավելացնելու պարագայում՝ այդ քաղաքացին կենսաթոշակի կանցնի իր համար օրենքով սահմանված տարիքից (65 տարեկան) 2 տարի շուտ: Հետևաբար, պետական բյուջեից նրան կվճարվի անօրինական կենսաթոշակ՝ 660 հազար դրամ ընդհանուր չափով: Բացի սա՝ անօրինական ձևով կավելանա նաև այդ քաղաքացու կենսաթոշակի ամսական չափը՝ կեղծ ստաժի տարիներին համապատասան:

Իհարկե, սա համակարգային լուրջ խնդիր է, որը հանգեցնում է կոռուպցիոն դրսևորումների: Ակնհայտ է նաև, որ միայն իրավապահ մարմինների պայքարը կոռուպցիա ծնող արատավոր այս երևույթի դեմ չի կարող լիարժեք արդյունք ապահովել: Բնականաբար, այս երևույթը հնարավոր է վերացնել միայն համակարգային բարեփոխումների միջոցով: Վերջինիս մասին արդեն երկու տարի խոսում են գործող իշխանությունները, իսկ իրականում այն մնում է չլուծված՝ պետական բարձիթողի կառավարման ֆոնին:

Հետևանքներն էլ լինում են՝
- պահպանվող էական ռիսկերը և պետական բյուջեից անօրինական ծախսերը,
- ոլորտի մանր ու միջին չինովնիկների պարբերաբար ձերբակալությունները, որի մասին պարբերաբար տեղեկանում ենք ԶԼՄ-ների հրապարակումներից:
Նորից հիշեցնեմ. մեկ անգամ և ամբողջական թվայնացնելով աշխատանքային գրքույկները՝ հնարավոր կլիներ լիարժեք ապահովել անհրաժեշտ տեղեկատվական հիմքը՝ աշխատանքային կեղծ ստաժի հիման վրա կենսաթոշակի նշանակումները բացառելու համար:
Համակարգային լուծման այս աշխատանքները մեկնարկել են դեռևս 2016 թվականի օգոստոսից, որը պետք է ավարտվեր 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Սակայն մեկ տարով հետաձգվեց օրենքվ սահմանված այդ ժամկետը՝ իշխանափոխությունից հետո ձևավորված կառավարության առաջարկով:

Այս ընթացքում բազմիցս ենք հայտնել հիմնավոր մտահոգություններ առ այն, որ նման անբավարար տեմպի ու անհետևողականության պարագայում հնարավոր չի լինելու ժամանակին ավարտել աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը:

Հիմա էլ արձանագրում ենք. մեր մտահոգությունն այլևս իրողություն է՝ օրենքով սահմանված ժամկետում պատասխանատու պետական մարմինը նորից չավարտեց համակարգային առումով այս կարևոր գործընթացը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն (հղումը՝ http://www.mlsa.am/?p=25908)՝ այս գործընթացն ավարտին հասցնելու ժամկետները նորից հետաձգվել են՝ այս անգամ էլ երկու տարով:

Գործընթացի շրջանակներում 2019 թվականին նախատեսված էր հավաքագրել և տեսաներածել շուրջ 350 հազար աշխատանքային գրքույկ։

Ի դեպ, նաև այս աշխատանքների պատշաճ կատարումն ապահովելու համար են աշխատավարձ և աննախադեպ չափերի պարգևատրումներ ստացել ոլորտը համակարգող բարձրաստիճան պաշտոնյաները:

Սակայն փաստն այն է, որ նախարարությունը ծրագրված այս աշխատանքները թերակատարել է շուրջ 65 տոկոսով և հավաքագրել է ընդամենը 125 հազար աշխատանքային գրքույկ: Այս պատճառով էլ կատարված օրենսդրական փոփոխությամբ նորից երկարաձգեցին աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքների ժամկետը:

ՀՀ օրենսդրությամբ այս գործընթացի կազմակերպման ու իրականացման առաջնային պատասխանատուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն է: Խոսքը վերաբերում է վարձու աշխատողների աշխատանքային գրքույկներին, որոնք գործատուները պետք է ներկայացնեին պետական այդ ծառայություն, իսկ վերջինս էլ՝ պետք է դրանք սքանավորեր ու մուտքագրեր կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան:

Ի դեպ, սոցիալական ապահովության պետական ծառայությունն ունի 50-ից ավել տարածքային բաժիններ շուրջ 650 աշխատողներով և այս աշխատանքները կատարելու համար ուներ շուրջ 4 տարի ժամանակ:

Իսկ նախարարության տարածած հաղորդագրությամբ, որպես աշխատանքները ժամանակին չավարտելու պատճառ, բերված է գործատուների մի մասի կողմից իրենց պարտավորությունների չկատարումը և դրա համար վարչական պատասխանատվության բացակայությունը:
Զարմանալի է, որ այս մասին ոլորտի պատասխանատուները հիշում են միայն սահմանված ժամկետի ավարտին՝ ծրագրված իրենց աշխատանքները ձախողելուց հետո:

Իրականում պատասխանատու պետական մարմինն օրենքով սահմանված ժամկետում չի ավարտել իրնեն վերապահված աշխատանքները՝ կա՛մ չկարևորելով դրանց հրատապ անհրաժեշտությունը, կա՛մ ոչ պատշաճ իրականացնելով իր հիմնական գործառույթները»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:22
Ադրբեջանում հրդեհվել է SOCAR-ի գազատարը, կան տուժածներ
Ադրբեջանի Գաջիգաբուլի շրջանում երեկ երեկոյան պայթել է SOCAR պետական նավթային ընկերության մագիստրալ գազատարը, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Այս...
Աղբյուր` Panorama.am
09:15
Հրշեջ-փրկարարները մարել են 43.8 հա տարածքում բռնկված հրդեհները
Հրշեջ-փրկարարները նախորդ օրվա ընթացքում մարել են  43.8 հա տարածքում բռնկված հրդեհները։ Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքէջից։...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ինտերպոլը քննում է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառները
Ինտերպոլի մասնագետները մեկնել են Լիբանան՝ Բեյրութի նավահանգստում պայթյունի պատճառները ուսումնասիրելու համար: Այս մասին ասված է միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հուլիսին բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 29.1% և 30.6%-ով
2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում պահպանվել է գների նույն մակարդակը, իսկ 2020թ. հունիսի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Սամվել Բաբայանի հետ
Այսօր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանում հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի և նրա ղեկավարած՝ «Միասնական...
Աղբյուր` Panorama.am
20:36
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավոր հայերի թիվը շուրջ 300 է
Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորում ստացած հայերի թիվը շուրջ 300 է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս...
Աղբյուր` Panorama.am
20:30
Վիտալի Բալասանյանը կոչով դիմել է ԱՀ և ՀՀ իշխանություններին, համայն հայությանը
Արցախի հերոս, գեներալ՝ Վիտալի Բալասանյանը կոչով է դիմել՝ Արցախի Հանրապետության և ՀՀ իշխանություններին, քաղաաքացիներին,համայն հայությանը։ Նա,...
Աղբյուր` Panorama.am
20:23
Խախտումներ՝ Արարատի մարզի գազալցակայաններում ու բենզալցակայաններում
Այսօր՝ օգոստոսի 7-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Արարատի մարզի Մասիս քաղաքում ու մի...
Աղբյուր` Panorama.am
20:15
Փրկարարները գտել են մոլորված քաղաքացուն
Օգոստոսի 7-ին, ժամը 14։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին «Սուլեյմանի դոշ» կոչվող...
Աղբյուր` Panorama.am
20:08
Ցուկերբերգի հարստությունը գերազանցել է 100 մլրդ դոլարը
Օգոստոսի 6-ի դրությամբ «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հարստությունը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ...
Աղբյուր` Panorama.am
20:00
‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները պարգևատրվել են
Օգոստոսի 7-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
19:53
Ընդունելության քննությունները կարելի է համարել ձախողված․Ա․Կոստանյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Բացահայտվել են Նորաշեն համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական կոռուպցիոն...
Աղբյուր` Panorama.am
19:36
Նյու-Յորքում ավելի քան 120 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
Ուրբաթ օրը՝ օգոստոսի 7-ին, ավելի քան 120 հազար նյույորքցիներ մնացել են առանց էլեկտրականության, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
19:28
ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է Ստեփանակերտում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարին
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 7-ին հանդիպել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Բերտրան Լամոնի հետ:...
Աղբյուր` Panorama.am
19:17
Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 10-ին և 11-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
19:00
«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 5
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակված տեսանյութերում պատասխանել է  հանրությանը հետաքրքրող հարցերին։  «Խոսենք անկեղծ....
Աղբյուր` Panorama.am
18:53
ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ
Oգոստոսի 7-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ստուգումներ` մարտական հենակետերում
Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը,  բարոյահոգեբանական վիճակը և մարտական հենակետերի ապահովվածությունը ստուգելու նպատակով 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:38
ԿՏՄ-ն երեք ամիսների ընթացքում իրականացրել է շուրջ 800 մշտադիտարկում
Հանրապետությունում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով շարունակվում են Կրթության տեսչական մարմնի ստուգայցերը, որոնք ուղղված են ՀՀ պարետի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Նոր Սիլիկյան խճուղու մի ուղղությունը ժամանակավորապես փակ կլինի
Նոր Սիլիկյան խճուղու մի ուղղությունը ժամանակավորապես փակ կլինի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին
Օգոստոսի 7-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հետևել է դեսանտագրոհային ստորաբաժանումների վարժանքներին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:14
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոց և Էրեբունու թաղապետարանը․ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական  և  աշխատանքի տեսչական մարմինն այսօր 24-ժամյա կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 10 հյուրանոցում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:07
Եթե կա որևէ մեկը, որ պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից, դա Դուք եք պարոն Թորոսյան. Թեհմինա Վարդանյան
Երբ լցվում է համբերության բաժակն, ու ուզում ես հնարավորինս մեղմ, բայց մի երկու տող մի մատ խորքից ասել... Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 1-4
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը  հրապարակված մի քանի տեսանյութերում պատասխանել է  հանրությանը հետաքրքրող հարցերին։ ...
Աղբյուր` Panorama.am
17:53
5-րդ ալիք. Կորսված փողեր ու հույսեր
5-րդ ալիք հեռուստաընկերությունը պատրաստել է ռեպորտաժ՝ «Կորսված փողեր ու հույսեր» խորագրով։ Ռեպորտաժում ներկայացվում են մինչ...
Աղբյուր` Panorama.am
17:45
ՀՅԴ ԳՄ. Պահն է, որ միասնական ջանքերով լինենք լիբանանահայության կողքին
Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում մասնակցել լիբանանահայերին օգնելու համար դրամահավաքներին։ «Սիրելի...
Աղբյուր` Panorama.am
17:38
Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը  ստորագրել է որոշում՝ Արցախի  Հանրապետության Սահմանադրության 114-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:32
Թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել
Թուրքական լիրան շարունակում է արժզրկվել ամերիկյան դոլարի նկատմամբ։ Գրում է «Էրմենիհաբեր»-ն ու մանրամասնում, որ երեկ՝ օգոստոսի 6-ին,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Էրեբունի վարչական շրջանի աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել
Երևան քաղաքի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ իր և հարևանի տան բակերը առանձնացնելու նպատակով քարե պարիսպի կառուցապատումը չդադարեցնելու և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}