Հասարակություն 14:03 07/07/2020 Հայաստան

Արշակյան. ՀՀ-ում զարգացում են ապրում ծառայություններ մատուցող, բազմաթիվ պրոդուկտներ ստեղծող ընկերություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ հուլիսի 6-10-ը առցանց ձևաչափով անցկացվում է «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2020» խորագրով, արդեն ավանդական դարձած՝ 3-րդ ամենամյա միջոցառումը: Միջոցառման բացման արարողությանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Այս մասին հայտնում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Նախարարը նշել է, որ «Ինժեներական շաբաթը» դարձել է սպասված տեխնոլոգիական միջոցառում, որի կազմակեպման ու անցկացման ուղղությամբ շատ լուրջ աշխատանք է տարվում և  ինժեներությունը՝ հատկապես համակարգային, ընդհանուր ինժեներիան, վերածվում է նոր ալիքի հայաստանյան տնտեսության համար:

«Ցանկանում եմ բարձրաձայնել որոշ ցուցանիշներ, որոնք պատկերացում կտան հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումների մասին: 2019 թվականը հատուկ տարի էր. Հայաստանում անցկացվեցին մի շարք կարևորագույն միջոցառումներ, հիմնադրվեց ՀՀ ԲՏԱ նախարարությունը, ինչը առաջնահերթություն էր Հայաստանի նման տեխնոլոգիական լուրջ զարգացում ունեցող երկրի համար։ Ոլորտում, որտեղ ավելի քան 16000 մարդ է ներգրավված, գրանցվեց շրջանառության շուրջ 30% աճ։

Հայաստանում զարգացում են ապրում ինչպես ծառայություններ մատուցող, այնպես էլ բազմաթիվ պրոդուկտներ ստեղծող ընկերություններ և համաշխարհային ճանաչում ունեցող հաջողված ստարտափներ»,- ասել է Հակոբ Արշակյանը:

Նախարարը ողջունել է միջոցառման մասնակիցներին՝   Հայաստանից, սփյուռքից, աշխարհի տարբեր երկրներից, արդյունավետ, ինովացիոն շաբաթմաղթել  բոլորին, հույս հայտնել, որ հաջորդ անգամ կունենանք ավանդական` ֆիզիկական ներկայությամբ միջոցառում, և «Ինժեներական շաբաթը» լուրջ դերակատարում կունենա Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական կենտրոն ճանաչման գործում, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում։

Մասնակիցներին ողջունել է նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Նա նշել է, որ լինելով եզակի միջազգային հարթակ, «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2020»-ն այս տարի ևս կմիավորի տարբեր երկրների տեխնոլոգիական ձեռներեցների, ինժեներների, գիտնականների, առաջատար փորձագետների, ուսանողների,  կառավարության ու բիզնեսի ներկայացուցիչների։

«Համավարակով պայմանավորված, այս տարի միջոցառումը կանցկացվի առցանց ձևաչափով՝ համախմբելով մի քանի հարյուր մասնակից՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից»,- ասել է Բագրատ Ենգիբարյանը։

«Ինժեներական ասոցիացիա»-ի տնօրեն Վարդան Ալեքսանյանն էլ իր խոսքում կարևորել է, որ «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2020» խորագրով միջոցառումների շրջանակում հայ ինժեներներն այս տարի ևս կստանան հնարավորություն ցուցադրելու Հայաստանում ստեղծված լուծումները:

«Սա հնարավորություն է միջազգային մակարդակով ևս մեկ անգամ խոսելու Հայաստանում առկա գիտական ներուժի մասին»,- նշել է Վարդան Ալեքսանյանը։

«Հայաստան - Ինժեներական շաբաթ 2020»-ի նպատակն է ցուցադրել Հայաստանի ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի վերջին նվաճումները, ներկայացնել նախագծեր և լուծումներ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ ինքնակառավարվող տրանսպորտային միջոցները, կիսահաղորդիչների նախագծումն ու թեստավորումը, անլար հաղորդակցությունը, ռադիոհաճախականությունը, արդյունաբերական IOT-ն, սպառողական էլեկտրոնիկան, կրթական տեխնոլոգիաները, մշակող արդյունաբերությունը, ինչպես նաև՝ փնտրել համագործակցության հնարավորություններ աշխարհի ինժեներական և գիտական այլ կառույցների և նախաձեռնությունների հետ, հաստատել կապեր ու գործակցություն: 

Միջոցառման շրջանակներում առցանց ձևաչափով կներկայացվեն  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) վերջին նախագծերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող Բարձր տեխնոլոգիական նախաձեռնությունները: 

Շաբաթը կեզրափակվի «Բամբիռ» ռոք խմբի առցանց  համերգով:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:44
Ախալքալաքում անկարգություններ են, կան տուժածներ (Lրացված)
23:08 «Հետք»-ի փոխանցմամբ, միջադեպի մասնակիցների, տուժածների թվում հայեր կան։ «Ախալքալաքի բնակիչները...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայաստանում պաղպաղակի արտադրությունը նվազել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է  7 մլն 792.3 հազար լիտր...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թրամփը հայտարարել է, որ կարող է կասեցնել ԱՄՆ-ում աշխատավարձի հարկերի հավաքագրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա օրերին հրամաններ ստորագրել, որոնցով կկասեցվի ԱՄՆ-ում աշխատավարձի հարկերի հավաքագրումը, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:30
Սևամորթ քաղաքական գործիչը պահանջել է վաճառքից հանել «նեգր» գրառմամբ կոշիկները
Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամ Դեյվիդ Լամին «Amazon» կայքում գտել է կոշիկ, որի նկարագրության բաժնում գրված է եղել...
Աղբյուր` Panorama.am
19:23
«Ձայն հանի, բժիշկ, քո սպիտակ խալաթի վրա ոտքեր են սրբում»
Երկակի զգացմունք ունեցա, երբ իմացա Մհեր Դավիդյանցի աշխատանքից ազատման մասին։ Երբ փետրվար-մարտ ամիսներին տրորում, վարկաբեկում,  ռեպրեսիաների...
Աղբյուր` Panorama.am
19:15
Երկուշաբթի օրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, օգոստոսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
19:08
ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում
Այսօր՝ օգոստոսի 8-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է կասեցման գործընթացներ Կոտայքի մարզի մի քանի բնակավայրերում,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Բժշկի խորհուրդները հիպերտոնիկ հիվանդություն ունեցողներին
ՌԴ Առողջապահության նախարարության կանխարգելիչ բժշկության պետական հետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Գալինա Խոլմոգորովան հայտնել է, թե ինչ...
Աղբյուր` Panorama.am
18:52
Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում ստուգումներ են անցկացվել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները՝ համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Հոգեբանը հայտնել է՝ ինչպես պետք է պատշաճ կազմակերպել հեռավար աշխատանքը
Հեռավար կարգով աշխատելիս խորհուրդ է տրվում արթնանալ աշխատանքային օրվա մեկնարկից 45-50 րոպե առաջ, գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
18:38
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Դե Բրյունը գերազանցել է Արշավինի Չեմպիոնների լիգայի ռեկորդը
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյունը նոր ռեկորդ է սահմանել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:30
Գիտնականները հավանական են համարում Մարսում քարանձավների առկայությունը
Պադուայի և Բոլոնիայի համալսարանների իտալացի գիտնականները կասկածում են, որ «Լուսնի» և «Մարսի» վրա հսկա քարանձավներ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհահատվածը գտնվում է անմխիթար վիճակում
Ախալքալաք քաղաքից մինչև «Կորխիս ծղալի» կամուրջ Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու 6-7 կիլոմետրանոց ճանապարհահատվածը գտնվում է քարուքանդ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Երկուշաբթի Երևանի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սարրին հեռացավ «Յուվենտուս»-ից
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին հրաժարական է ներկայացրել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Լուրը հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
17:54
«Falcon 9» հրթիռը 57 արբանյակներով արձակվել է տիեզերք
Ամերիկյան «SpaceX» ընկերությունն արձակել  է «Falcon 9» մեկնարկային մեքենան՝ 57 «Starlink»...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ռուբեն Հակոբյան. Ընդդիմադիր Փաշինյանը փրփրադեզ բերանով ու ճղճղան ձայնով մարդաշատ խառնամբոխին կոչ կաներ
ԱԺ նախկին պատգամավոր, «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:42
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան
«Սեւան» ազգային պարկի տարածքում՝ Սեւանա լճի ափամերձ գոտում ունենք ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների...
Աղբյուր` Panorama.am
17:36
Ասորիները հայերի վրա ամենամեծ ազդեցություն թողած ժողովուրդներից են. Ստեփան Դանիելյան
Լիբանանի ասորիներ մասին առաջացած բանավեճի առիթով մի քանի խոսք էլ ես ասեմ, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա գրել...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ինչո՞ւ չի կարելի ընթրիքից հրաժարվել
Չինական ոչ պետական ինտերնետային ռեսուրսի հեղինակ, գիտնական Պյաո Սյաոն բացատրել է, թե ինչու է վնասակար ընթրիքից հրաժարվելը, հայտնում է news.ru-ն։...
Աղբյուր` Panorama.am
17:24
Պարենի համաշխարհային գները բարձրացել են
Սննդամթերքի համաշխարհային գները երկրորդ ամիսն անընդմեջ աճում են: Սննդամթերքի գների ինդեքսը հուլիսին հասել է 94,2 կետի, ինչը 1,2 տոկոսով ավելի է,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Նորավանքում արձանագրվել են խախտումներ, կազմվել արձանագրություններ
ՀՀ պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 8-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
17:12
Փաշինյանը պահանջել է հերքել իր պապու՝ դավաճան լինելու մասին տեղեկատվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ուղարկել Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիին՝ պահանջելով հերքել իր պապու դավաճան լինելու մասին...
Աղբյուր` Panorama.am
17:07
Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է հայ միանձնուհի Սոֆի Խոսրովյանը
Օգոստոսի 4-ին տեղի ունեցած Բեյրութի հուժկու պայթյունի հետևանքով մահացած 13 հայերից մեկը միանձնուհի Սոֆի Խոսրովյանն է: Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:00
Եվրամիությունը ներկայացրել է Ղրիմի բնակիչներին մուտքի վիզա տրամադրելու կարգը
Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը ասել է, որ Ղրիմում թողարկված ռուսական անձնագրերը չեն ընդունվում Շենգենյան վիզա ստանալու համար դիմելիս:...
Աղբյուր` Panorama.am
16:53
Արտաքին աշխարհը շարունակում է աջակցել Հայաստանին՝ COVID-19-ի համավարակի հաղթահարման գործում
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ առողջապահության նախարարությունը մեկնարկում են համագործակցության նոր փուլ՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կառավարությունը 2,8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում ՋԷԿ-ի կառուցման համար
ՀՀ կառավարությունը 2.8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համար, ինչպես նաև նախագիծն իրականացնելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:32
Լուկաշենկոն խնդրել է ֆերմերներին չբերել ընտրություններին քվեարկելու
Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Տուրչինին խնդրել է ֆերմերներին չկտրել աշխատանքից հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:20
Վիրուսոլոգը հայտնել է՝ ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Ռուսաստանի համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Գամալեյ Անատոլի Ալթշտեյնը հայտնել է, թե ում է հակացուցված...
Աղբյուր` Panorama.am
16:08
Չինաստանում «մարդասպան» վիրուս է հայտնվել
Չինաստանում տարածվում է վիրուսի մի տեսակ, որը կարող է ճակատագրական հետևանք ունենալ մարդու համար, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}