Իրավունք 18:34 07/07/2020 Հայաստան

Քաղաքական գործչին ուզում են ազատությունից զրկել մի հոդվածով, որով տուգանք է նախատեսվում. պաշտպան

«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս ողջ ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, իսկ խափանման միջոցը կիրառվում է, որպեսզի կանխեն անձի ոչ պատշաճ վարքագիծը։ Թե թաքնվելու, թե խոչընդոտելու հանգամանքները բացառվում են»,- ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանության և դատախազության բողոքների քննությունից հետո լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի անդամ Սամվել Դիլբանդյանը։

Նա նշեց, որ գործ ունեն միջին ծանրության հանցագործության հետ, նախատեսված է տուգանք։

«2008 թվականից հետո մինչ այժմ 7 քրեական գործ է եղել Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հետ կապված, որևէ մեկի նկատմամբ կալանք չի կիրառվել, կիրառվել է՝ ստորագրություն չհեռանալու մասին, այնուհետև՝ տուգանք։ Մեղադրում են անձին մի հոդվածով, որով նախատեսում է տուգանք, ուզում են այդ հոդվածով քաղաքական գործչին ազատությունից զրկել։ Արդյո՞ք նպատակահարմար է անձին ազատությունից զրկելու տեսանկյունից։ Իրականում հանրորեն վտանգավորությունն այնքան մեծ չէ, որ դրանով պետք է բովանդազրկվի նրա ազատության իրավունքը»,- ասաց պաշտպանը։

Նա նշեց, որ 2017 թվականից արդեն բավականին ժամանակ է անցել, իսկ այս արարքի համար 5 տարի վաղեմության ժամկետ է նախատեսված։

«Բացի այդ, այն բազմահազար ընտրողները, որոնք, ինչպես ասում են, հանցագործ են, կաշառք են վերցրել, նրանք 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին իրենց կամքն արտահայտել են, այսինքն՝ սոցիալական արդարությունը վերականգնվել է»,- ասաց Սամվել Դիլբանդյանը։

Նա կրկնեց, որ Գագիկ Ծառուկյանի դեմ որևէ ցուցմունք չկա. «Իհարկե, կան ցուցմունքներ, բայց բովանդակային առումով Գագիկ Ծառուկյանի դեմ որևէ ցուցմունք չկա, որն ուղղված լինի նրան, որ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է կամ ասել է, որ պետք է ընտրակաշառք բաժանվի։ Նման փաստական տվյալ քրեական գործում բացառվում է»,- ասաց պաշտպանը։ 

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Գ.Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ ներկայացրած միջնորդությունը։ Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել և պաշտանական թիմը, և դատախազությունը։ Դատախազությունը բողոքարկել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել այն և կալանավորել Ծառուկյանին։ Ծառուկյանի պաշտպաններն էլ մի քանի բողոք են ներկայացրել, այդ թվում հիմնավոր կասկածի հետ կապված։  Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի է  հուլիսի 8-ին։

Գ. Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգայանն ասաց, որ իրենք այսօրվա նիստում բավականին խորը վերլուծություններ են արել՝ կապված արդար դատաքննության իրավունքի խախտման հետ, քանի որ իրենց դիրքորոշումն այն է, որ օրենքի սահմանված կարգով դատավորները պետք է ընտրվեն պատահական ընտրությամբ, ոչ թե կոնկրետ դատարանի նախագահն իր ցանկությամբ մակագրության կատարի. «Այս կարգի խախտումն արդեն հանգեցնում է արդար դատաքննության իրավունքի խախտման»։

Նրա խոսքով, ներկայացրել են  խնդիրներ քննչական ենթակայության կանոնների, հիմնավոր կասկածի, կալանավորման հիմքերի հետ կապված, ԱԺ ներկայացրած միջնորդության մեջ արարքի նկարագրության ու դրան տրված քրեաիրավական որակման և արդեն քննիչի կողմից առաջադրված մեղադրանքի տարբերության ու որակումների հետ կապված, որոնք մանրամասն քննության առարկա են դարձել։

«Հույս ունենք՝ դրանք կընդունվեն դատարանի կողմից, եթե  չընդունվեն, կքննարկենք,  ըստ նպատակահարմարության, Վճռաբեկ դատարան, նաև Եվրոպական դատարան բողոքներ ներկայացնելու անհրաժեշտությունը»,- ասաց ԵրեմՍարգսյանը։

Սամվել Դիլբանդյանը տեղեկացրեց, որ իրենց բողոքները վերաբերում էին նաև վարույթի իրավաչափությանը։

Նա նշեց, որ եթե քննչական ենթակայությունն է խախտվել, վարույթը բացառող, վարույթն անվավեր ճանաչելու հանգամանք կարող է հանդիսանալ, քանի որ ոչ պատշաճ սուբյեկտի կողմից է իրականացվել։

Հունիսի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորներ փակ գաղտնի քվեարկությամբ նախ զրկել էին Գ.Ծառուկյանին անձեռնմխելիությունից, ապա համաձայնություն տվել նրան ազատությունից զրկելու հարցին։  Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան կուսակցությունների դաշինքի» և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք տալը կազմակերպելու համար։
Գ.Ծառուկյանը հարուցված քրեական գործը համարում է սարքած գործեր քաղաքական նպատակներով, քանի որ հետապնդումները սկսել են կուսակցության քաղխորհրդի նիստում իշխանություններին ուղղված քննադատություններից հետո։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:37
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերանվանվի «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և VBET ընկերությունը, ընդլայնելով համագործակցության շրջանակները, նոր՝ բացառիկ պայմանագիր են ստորագրել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Լուսավոր Հայաստան»-ի նախագիծը կողմ 22 և դեմ 68 ձայնով չընդունվեց
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր ՀՀ- ում արտակարգ դրությունը չեղարկել: Մարուքյանի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի այսօր՝ օգոստոսի 12-ին ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
20:19
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով դրամական փոխանցումների սպասարկման ծավալներով  շուկայում առաջատարը, իր հաճախորդներին է առաջարկում Հայաստանից...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արմավիրի թեմի քահանաներին
Օգոստոսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար...
Աղբյուր` Panorama.am
20:08
Փոփոխվել է Առաջին խմբի մի քանի թիմերի տնային հանդիպումների անցկացման վայրը
Փոփոխվել է Առաջին խմբի մի քանի թիմերի տնային հանդիպումների անցկացման վայրը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։ ՀՖՖ մրցումների կազմակերպման և...
Աղբյուր` Panorama.am
19:59
Օգոստոսի11-ի դրությամբ կայացվել է 5071 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ օգոստոսի 11-ի դրությամբ  կայացվել է  5071 կազմակերպության գործունեության ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ապամոնտաժվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը․ԲԸՏՄ
2020 թվականի օգոստոսի 12-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները, Գեղարդ համայնքի ղեկավարի և...
Աղբյուր` Panorama.am
19:45
Երևանի հանրային սննդի մի շարք կազմակերպություներում և իրացման ցանցում որևէ խախտում չի արձանագրվել․ՍԱՏՄ
Կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված ՍԱՏՄ աշխատակիցների ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում...
Աղբյուր` Panorama.am
19:34
ԲԸՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է ամենօրյա խստացված ստուգայցերը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների...
Աղբյուր` Panorama.am
19:25
ՔՏՀԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել Կենտրոն վարչական շրջանում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ օգոստոսի 12-ին շարունակել են...
Աղբյուր` Panorama.am
19:14
Եկել է ժամանակը տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու․Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր ճյուղերում հակաճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
19:04
Վաղը Բալահովիտում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
18:56
Բացահայտվել են ապօրինություններ
Օգոստոսի 5–ին ոստիկանության ծառայողները օրինական գործողություններ էին իրականացնում մի ընկերության գրասենյակում։ Այդ ընթացքում ընկերության...
Աղբյուր` Panorama.am
18:43
Իշխանությունը պատրաստ է, որ Ամուլսարը շահագործվի, հակառակ դեպքում լռություն չէր պահպանվի․Անի Սամսոնյան
«Չկա այնպիսի տեղ, որ ասեն ունեցել ենք սպառման աճ կամ վիճակն այնպիսին է, ինչպիսին եղել է արտակարգ դրությունից առաջ, նույնիսկ մթերային...
Աղբյուր` Panorama.am
18:36
Ի աջակցություն լիբանանահայերի՝ Արցախում դրամահավաք է սկսվել
Այսօր՝ օգոսոտոսի 12-ին, կայացել է ԱՀ Նախագահի հրամանով ձևավորված Լիբանանի հայկական համայնքին ֆինանսական և նյութական օգնություն ցուցաբերելու...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ճապոնիան արդեն վերսկսում է մարզական միջոցառումները սահմանափակ թվով հանդիսականների ներկայությամբ
«Տոկիո-2020»  կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին զեկույց  է ներկայացրել օլիմպիական  խաղերի նախապատրաստական ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ջալալ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միության» անդամներին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն օգոստոսի 12-ին  ընդունել է նորաստեղծ...
Աղբյուր` Panorama.am
18:05
ՇՎՏՄ-ն Վայքում և Եղեգնաձորում խախտումներ է հայտնաբերել
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում: Տեսչական...
Աղբյուր` Panorama.am
18:02
Տպավորություն է, որ ոստիկանության վրա պլան է դրված՝ կոնկրետ թվով տուգանք գրելու. պատգամավոր
«Մինչ այսօր դիմակ չկրելու պատճառով քանի մարդ է տուգանվել և որքան տուգանք է մուծվել»,- ԱԺ հատուկ նիստի ընթացքում նման հարց հնչեցրեց...
Աղբյուր` Panorama.am
17:51
Սահմանվել են «Ռեմդեսիվիր» դեղով բուժման սկզբունքները
Առողջապահության նախարարի օգոստոսի 11-ի ցուցումով` հաստատվել են  վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
17:38
Դատախազը պահանջեց Արմեն Բիլյանի համար 21 տարի, իսկ Սմբատ Բարսեղյանի համար՝ ցմահ ազատազրկում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր տեղի...
Աղբյուր` Panorama.am
17:28
1040 մահերի համար ո՞վ պետք է պատասխան տա. Վահե Էնֆիաջյան
«Հստակ չէ, թե 40 հոգանոց հավաքներ անցկացնելու իրավունքն ում է տրված և ինչ չափորոշիչներով է այդ թիվն ընտրվել»,- ԱԺ հատուկ նիստի...
Աղբյուր` Panorama.am
17:21
Վանեցյան. Փաշինյանը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը և տնտեսությունը, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
17:00
Ո՞վ է պատասխանատու Ամուլսարում տեղի ունեցած, բախումների և տուժած անձանց համար. Անի Սամսոնյան
«Արտակարգ իրավիճակի ընթացքում սրվեց Ամուլսարի շուրջ իրավիճակը։ Վստահ եմ դուք քայլ առ քայլ, կադր առ կադր հետևել եք իրադարձություններին։ Ո՞վ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Անիի պատմական հուշարձանները այցելուների անփույթ ու անխնա վերաբերմունքի զոհ են դարձել
Հայաստանի պատմական մայրաքաղաք Անին, որից այսօր հայ–թուրքական սահմանին՝ Ախուրյանի արևմտյան ափին փռված ավերակներն են միայն մնացել, որոշ...
Աղբյուր` Panorama.am
16:42
Երևանում բնակիչը սպառնացել է երեխային ցած նետել ապամոնտաժվող պատշգամբից
Արաբկիրում՝  Կիևյան 1 հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:23
Էլինար Վարդանյան. Հայաստան-Վրաստան. Նույն համաճարակի երկու տարբեր պատմություն
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ  Էլինար Վարդանյանն իր հերթական հոդվածում համեմատություններ է անցկացնում, թե ինչպես հարևան երկու...
Աղբյուր` Panorama.am
16:05
Սասուն Միքայելյանն առաջարկում է թույլատրել մինչև 60 հոգանոց հարսանիք և «ուտուշ-խմուշ» կազմակերպել
«Հարսանիք է, թե ուտուշ-խմուշ,  սահմանափակումը պետք է հասցնել մինչև 60 հոգի. մարդիկ ամուսնանում են»,- ԱԺ հատուկ նիստի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մյասնիկյան գյուղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է
համագյուղացուն դանակահարելու կասկածանքով
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}