Իրավունք 18:57 07/07/2020 Հայաստան

Չարաշահումներ «Գրքի աշխարհ»-ի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման գործընթացում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012թ․հուլիսի 26-ին Երևանի քաղաքապետի ներկայացրած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին։

 ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, համաձայն դրա՝ N ՍՊԸ-ն առաջարկել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ․ գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր և պատրաստ է իր միջոցների հաշվին այդ հասցեում գտնվող հողամասում, Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի համար շինարարական կապալի պայմանագրին համապատասխան, կառուցել նոր կաթսայատուն, դպրոցի` Եզնիկ Կողբացու և Պուշկինի փողոցների անկյունային մասնաշենքի վրա` 288 քառ. մետր մակերեսով վերնահարկ` որպես համերգային դահլիճ:

Այդ որոշմամբ դպրոցին ամրացված գույքի կազմից հետ է վերցվել` Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում գտնվող հողամասից` 300 քառ. մետր մակերեսով հողամասը, 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և նշված աշխատանքների համար, որպես վճարման միջոց, սեփականության իրավունքով փոխանցվել է ՍՊԸ-ին:

Կաթսայատան և վերնահարկի շինաշխատանքների նախահաշիվը, համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմում է 102 մլն դրամ, իսկ նշված 300 քառ. մետր մակերեսով հողամասի և 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատան շուկայական արժեքը 2012թ․հուլիսի 23-ի դրությամբ կազմում է 100 մլն դրամ:

Կաթսայատան և վերնահարկի աշխատանքների իրականացման պարտավորություններն ապահովելու նպատակով կնքվել է գրավի պայմանագիր` որպես գրավի առարկա նախատեսելով նշված գույքերը:

ՀՀ մշակույթի նախարարության և ըկերության միջև կնքված գլխավոր կապալի պայմանագրով շինարարության ավարտի ժամկետ է սահմանվել 2,5 տարին, իսկ կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքների որակի նկատմամբ հսկողության իրականացումը դրվել է նախարարության վրա։

Պարզվել է սակայն, որ նշված համալիրը մինչ օրս չի կառուցվել, ՀՀ կառավարության նշված որոշմամբ չի սահմանվել համալիրի կառուցման նկատմամբ հսկողության պարտավորություն և ժամկետ, պետական սեփականություն հանդիսացող նշված հողամասի և կաթսայատան շուկայական գնահատում չի իրականացվել և շինաշխատանքների նախահաշիվ ու նախագծանախահաշվային փաստաթղթեր չեն կազմվել:

Պարզվել է նաև, որ ՍՊԸ-ն, դառնալով պետական սեփականություն հանդիսացող նշված 335.3 քառ. մետր մակերեսով հողամասի սեփականատեր և իր ակտիվում ունենալով միայն նշված հողամասը, 2016թ. սեպտեմբերին օտարվել է 160 մլն. դրամով, իսկ 2019թ. մարտ ամսին հողամասը գրավադրվել է բանկում՝ գնահատվելով 194 մլն դրամ: Այսինքն՝ ՀՀ կառավարության 26.07.2012թ. թիվ 1052-Ա որոշման մեջ ներառվել են պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի շուկայական արժեքի, ինչպես նաև՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինաշխատանքների արժեքի վերաբերյալ առերևույթ կեղծ տվյալներ:

Բացի այդ, 2015թ․հունիսին փոփոխվել է ՀՀ կառավարության 26.07.2012թ. թիվ 1052-Ա որոշումը և սահմանվել է, որ «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ-ի համար նախատեսված շինաշխատանքների փոխարեն ՍՊԸ-ն պետք է ձեռք բերի 82.477.000 դրամ արժեքով երաժշտական գործիքներ, իսկ ձեռքբերվող երաժշտական գործիքների որակի նկատմամբ հսկողությունը դրվել է ՀՀ մշակույթի նախարարության վրա։

2016թ. մայիսի 12-ին կազմված հանձնման-ընդունման արձանագրությամբ ընդունվել են 83.611.570 դրամ արժեքով երաժշտական գործիքները: Սակայն ՀՀ ՊՎԾ աշխատակիցների նախաձեռնած փորձաքննությամբ պարզվել է, որ դրանից ՀՀ մշակույթի նախարարությանը հանձնված 47.265.000 դրամ արժեքով (առանց ԱԱՀ) 10 ջութակների և 2 ալտերի իրական շուկայական արժեքը կազմում է 22.950.000 դրամ կամ 24.315.000 դրամով պակաս:

Այսինքն ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք ՍՊԸ-ի ներկայացուցչի օժանդակությամբ կազմված հանձնման-ընդունման արձանագրության մեջ ներառել են մատակարարված երաժշտական գործիքների իրական արժեքի վերաբերյալ կեղծ տվյալներ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով առերևույթ հափշտակելով 24.315.000 դրամ առանձնապես խոշոր չափերի պետական միջոցներ:

Ուսումնասիրությամբի հայտ են բերված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի  (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:37
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերանվանվի «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և VBET ընկերությունը, ընդլայնելով համագործակցության շրջանակները, նոր՝ բացառիկ պայմանագիր են ստորագրել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Լուսավոր Հայաստան»-ի նախագիծը կողմ 22 և դեմ 68 ձայնով չընդունվեց
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր ՀՀ- ում արտակարգ դրությունը չեղարկել: Մարուքյանի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի այսօր՝ օգոստոսի 12-ին ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
20:19
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով դրամական փոխանցումների սպասարկման ծավալներով  շուկայում առաջատարը, իր հաճախորդներին է առաջարկում Հայաստանից...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արմավիրի թեմի քահանաներին
Օգոստոսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար...
Աղբյուր` Panorama.am
20:08
Փոփոխվել է Առաջին խմբի մի քանի թիմերի տնային հանդիպումների անցկացման վայրը
Փոփոխվել է Առաջին խմբի մի քանի թիմերի տնային հանդիպումների անցկացման վայրը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։ ՀՖՖ մրցումների կազմակերպման և...
Աղբյուր` Panorama.am
19:59
Օգոստոսի11-ի դրությամբ կայացվել է 5071 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ օգոստոսի 11-ի դրությամբ  կայացվել է  5071 կազմակերպության գործունեության ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ապամոնտաժվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը․ԲԸՏՄ
2020 թվականի օգոստոսի 12-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները, Գեղարդ համայնքի ղեկավարի և...
Աղբյուր` Panorama.am
19:45
Երևանի հանրային սննդի մի շարք կազմակերպություներում և իրացման ցանցում որևէ խախտում չի արձանագրվել․ՍԱՏՄ
Կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված ՍԱՏՄ աշխատակիցների ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում...
Աղբյուր` Panorama.am
19:34
ԲԸՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է ամենօրյա խստացված ստուգայցերը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների...
Աղբյուր` Panorama.am
19:25
ՔՏՀԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել Կենտրոն վարչական շրջանում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ օգոստոսի 12-ին շարունակել են...
Աղբյուր` Panorama.am
19:14
Եկել է ժամանակը տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու․Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր ճյուղերում հակաճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
19:04
Վաղը Բալահովիտում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
18:56
Բացահայտվել են ապօրինություններ
Օգոստոսի 5–ին ոստիկանության ծառայողները օրինական գործողություններ էին իրականացնում մի ընկերության գրասենյակում։ Այդ ընթացքում ընկերության...
Աղբյուր` Panorama.am
18:43
Իշխանությունը պատրաստ է, որ Ամուլսարը շահագործվի, հակառակ դեպքում լռություն չէր պահպանվի․Անի Սամսոնյան
«Չկա այնպիսի տեղ, որ ասեն ունեցել ենք սպառման աճ կամ վիճակն այնպիսին է, ինչպիսին եղել է արտակարգ դրությունից առաջ, նույնիսկ մթերային...
Աղբյուր` Panorama.am
18:36
Ի աջակցություն լիբանանահայերի՝ Արցախում դրամահավաք է սկսվել
Այսօր՝ օգոսոտոսի 12-ին, կայացել է ԱՀ Նախագահի հրամանով ձևավորված Լիբանանի հայկական համայնքին ֆինանսական և նյութական օգնություն ցուցաբերելու...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ճապոնիան արդեն վերսկսում է մարզական միջոցառումները սահմանափակ թվով հանդիսականների ներկայությամբ
«Տոկիո-2020»  կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին զեկույց  է ներկայացրել օլիմպիական  խաղերի նախապատրաստական ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ջալալ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միության» անդամներին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն օգոստոսի 12-ին  ընդունել է նորաստեղծ...
Աղբյուր` Panorama.am
18:05
ՇՎՏՄ-ն Վայքում և Եղեգնաձորում խախտումներ է հայտնաբերել
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում: Տեսչական...
Աղբյուր` Panorama.am
18:02
Տպավորություն է, որ ոստիկանության վրա պլան է դրված՝ կոնկրետ թվով տուգանք գրելու. պատգամավոր
«Մինչ այսօր դիմակ չկրելու պատճառով քանի մարդ է տուգանվել և որքան տուգանք է մուծվել»,- ԱԺ հատուկ նիստի ընթացքում նման հարց հնչեցրեց...
Աղբյուր` Panorama.am
17:51
Սահմանվել են «Ռեմդեսիվիր» դեղով բուժման սկզբունքները
Առողջապահության նախարարի օգոստոսի 11-ի ցուցումով` հաստատվել են  վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
17:38
Դատախազը պահանջեց Արմեն Բիլյանի համար 21 տարի, իսկ Սմբատ Բարսեղյանի համար՝ ցմահ ազատազրկում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր տեղի...
Աղբյուր` Panorama.am
17:28
1040 մահերի համար ո՞վ պետք է պատասխան տա. Վահե Էնֆիաջյան
«Հստակ չէ, թե 40 հոգանոց հավաքներ անցկացնելու իրավունքն ում է տրված և ինչ չափորոշիչներով է այդ թիվն ընտրվել»,- ԱԺ հատուկ նիստի...
Աղբյուր` Panorama.am
17:21
Վանեցյան. Փաշինյանը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը և տնտեսությունը, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
17:00
Ո՞վ է պատասխանատու Ամուլսարում տեղի ունեցած, բախումների և տուժած անձանց համար. Անի Սամսոնյան
«Արտակարգ իրավիճակի ընթացքում սրվեց Ամուլսարի շուրջ իրավիճակը։ Վստահ եմ դուք քայլ առ քայլ, կադր առ կադր հետևել եք իրադարձություններին։ Ո՞վ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Անիի պատմական հուշարձանները այցելուների անփույթ ու անխնա վերաբերմունքի զոհ են դարձել
Հայաստանի պատմական մայրաքաղաք Անին, որից այսօր հայ–թուրքական սահմանին՝ Ախուրյանի արևմտյան ափին փռված ավերակներն են միայն մնացել, որոշ...
Աղբյուր` Panorama.am
16:42
Երևանում բնակիչը սպառնացել է երեխային ցած նետել ապամոնտաժվող պատշգամբից
Արաբկիրում՝  Կիևյան 1 հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:23
Էլինար Վարդանյան. Հայաստան-Վրաստան. Նույն համաճարակի երկու տարբեր պատմություն
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ  Էլինար Վարդանյանն իր հերթական հոդվածում համեմատություններ է անցկացնում, թե ինչպես հարևան երկու...
Աղբյուր` Panorama.am
16:05
Սասուն Միքայելյանն առաջարկում է թույլատրել մինչև 60 հոգանոց հարսանիք և «ուտուշ-խմուշ» կազմակերպել
«Հարսանիք է, թե ուտուշ-խմուշ,  սահմանափակումը պետք է հասցնել մինչև 60 հոգի. մարդիկ ամուսնանում են»,- ԱԺ հատուկ նիստի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մյասնիկյան գյուղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է
համագյուղացուն դանակահարելու կասկածանքով
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}