Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով որոշումը կհրապարակի վաղը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների և ՀՀ դատախազության բողոքների քննությունը։
Լրագրողների հետ զրույցում Գ.Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն ասաց, որ դատական նիստն ավարտվեց, բավական մանրամասն քննարկում տեղի ունեցավ, կողմերը ներկայացրեցին իրենց բողոքներն ու առարկությունները, դատարանի կողմից բավականին խորը հարցեր են եղել երկու կողմերին էլ։
Դատարանը հեռացել է խոհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը։
Նա նաև նշեց, որ Գագիկ Ծառուկյանը խնդրել էր առանց իրեն անցկացնել դատական նիստը, որպեսզի հետաձգումներ տեղի չունենան։ Նշենք, որ .Ծառուկյանը վարակված է կորոնավիրուսով։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Գ.Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ ներկայացրած միջնորդությունը։ Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել և Գ.Ծառուկյանի պաշտանական թիմը, և դատախազությունը։
Դատախազությունը բողոքարկել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել այն և կալանավորել Ծառուկյանին։ Ծառուկյանի պաշտպաններն էլ մի քանի բողոք են ներկայացրել, այդ թվում հիմնավոր կասկածի հետ կապված։
Հունիսի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորներ փակ գաղտնի քվեարկությամբ նախ զրկել էին Գ.Ծառուկյանին անձեռնմխելիությունից, ապա համաձայնություն տվել նրան ազատությունից զրկելու հարցին։ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան կուսակցությունների դաշինքի» և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք տալը կազմակերպելու համար։
Գ.Ծառուկյանը հարուցված քրեական գործը համարում է սարքած գործեր քաղաքական նպատակներով, քանի որ հետապնդումները սկսել են կուսակցության քաղխորհրդի նիստում իշխանություններին ուղղված քննադատություններից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան. Այն տվյալը, որը դրվել էր Ծառուկյանի մեղադրանքի հիմքում, այս պահին արդեն հերքված է
- Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչում դատական նիստը հետաձգվեց
- Ծառուկյանի պաշտպան. Մենք եկել ենք հենց այն նպատակով, որ դատական նիստը չհետաձգվի
- Ծառուկյանին չկալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Մխիթար Պապոյանին
- Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը վերաքննիչ դատարանը կքննարկի վաղը
- 124 քննիչներ կցված են Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործի քննությանը. Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ