Հույն հոգևորականները դատապարտել են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի նախաձեռնությունը
Աթենքի արքեպիսկոպոս Իերոնիմոսն արձագանքել է Թուրքիայի իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մտադրությանը։
Նրա խոսքով՝ թուրքական կողմի այդ նախաձեռնությունը պարզապես խաղ է և իրականում Թուրքիան չի համարձակվի նման բան անել։
Էրմենիհաբերը գրում է, որ Հունաստանի տարածքային հոգևոր առաջնորդներից՝ մետրոպոլիտներից որոշները ևս արձագանքել են Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ ձևավորված իրավիճակին։ Ռեթիմնոյի մետրոլոպիտ Եվգենիոսը հայտարարել է, որ Սուրբ Սոֆիան իրականում պետք է վերականգնի եկեղեցու իր կարգավիճակը։ Նա նաև հավելել է, որ իրենք աղոթում են, որպեսզի կառույցը շարունակի գործել որպես թանգարան։
Լանգադա շրջանի մետրոպոլիտ Իոաննեսը հետևյալ հայտարարությունն է արել․ «Մաղթում եմ, որպեսզի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործի Ղուրանի և համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման նորմերին համապատասխան։ Ինչ նպատակով էլ որ Սուրբ Սոֆիան իր պատմության ընթացքում շահագործված լինի, այն միևնույնն է, եկեղեցի է մնում»։
Հույն հոգևորականներն ընդգծել են նաև, որ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը դժգոհության մեծ ալիք կառաջացնի ողջ աշխարհի քրիստոնեական համայնքում։
Իսկ Հունաստանի Պելոպոնես թերակղզու Պատրաս քաղաքի եկեղեցիներից մեկում 4 ժամանոց պատարագ է մատուցվել, որպեսզի Սուրբ Սոֆիան չվերածվի մզկիթի։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսական ուղղափառ եկեղեցին դեմ է արտահայտվել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական նախաձեռնությանը
- Ռուսաստանը Սուրբ Սոֆիայի տաճարի հարցում կշռադատված որոշում է ակնկալում Թուրքիայից
- Թուրքիան հետաձգեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը․ BBC
- ԱՄՆ-ի պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել Սուրբ Սոֆիան չդարձնել մզկիթ
- Կոստանդնուպոլսի Պատրիարք․ Սբ. Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը միլիոնավոր քրիստոնյաների կհանի իսլամի դեմ
- ԱՄՆ-ը Թուրքիայի իշխանություններց պահանջել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան թողնել
- Պոլսո հայոց պատրիարքն առաջարկում է՝ Սբ. Սոֆիայում մեկտեղվեն քրիստոնեական և իսլամական աղոթքները
- Թուրքիայում քաղաքացիների 73%-ը կողմ է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուն
- Եգիպտոսի բարձրագույն իսլամական մարմին․Էրդողանը Սուրբ Սոֆիան օգտագործում է որպես «զենք»
- Ռուս Ուղղափառ եկեղեցին դեմ է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու փորձերին
- Թուրքիայի Պետխորհրդում քննարկվում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը
- Փրկել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածվելուց․ կոչ ՅՈւՆԵՍԿՕ-ին
- Հույներ դրոշ են կախել մզկիթից՝ ի պատասխան Ստամբուլի Սբ․Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցանության
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակի փոփոխության Էրդողանի մտադրության մասին
- Ինչու՞ է Էրդողանը ցանկանում Սուրբ Սոֆիան մզկիթի վերածել