Կորոնավիրուս․աշխարհում կա գրեթե 12 միլիոն վարակված
ԱՄՆ-ում վարակվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը, համաճարակն առայժմ արագորեն տարածվում է: Ոմանք կարծում են, որ ամեն օր ավելի շատ վարակված մարդկանց հայտնաբերումը՝ մի քանի տասնյակ հազար, կապված է զանգվածային թեստավորման հետ: Թեստավորվում են բոլոր ցանկացողները, Կոնգրեսի հատուկ որոշմամբ, ախտորոշումը անվճար է բոլոր նրանց համար, ովքեր որոշում են անցնել թեստավորում: Այս մասին գրում է Euronews-ը։
Մյուսները նշում են, որ վարակի արագ տարածումը հիմնականում կանխարգելիչ միջոցառումների անտեսումն է, մասնավորապես`դիմակ կրելուց և ձեռքերը լվանալուց հրաժարվելը:
«Ես չեմ կարող հարգել նրանց, ովքեր անտեսում են սանիտարական չափանիշները, դիմակ չեն դնում և չեն հարգում սոցիալական հեռավորությունը», - օրերս ասել էր դերասան Թոմ Հենքսը, որը ևս վարակվել էր COVID-19-ով:
Իրավիճակը բարդ է Հարավային Ամերիկայում։ Բրազիլիայում, չնայած այն հանգամանքին, որ հնարավոր չէ վերահսկել համաճարակի տարածումը, բիզնեսները բացվում։
Պաշտոնական Աթենքը, տեսնելով, որ Սերբիայում համաճարակի հետ կապված իրավիճակը այնքան էլ բարենպաստ չէ, որոշել է, որ այս բալկանյան երկրի քաղաքացիները կարող են հատեն սահմանը միայն բացառիկ դեպքերում:
Իսպանիայում ներկայումս սահմանվել են կարանտինային միջոցառումներ տեղական Գալիցիայում և Կատալոնիայում։ Նշվում է, որ նախարարների կաբինետն իր նիստում կարող է դիտարկել արտակարգ իրավիճակների ռեժիմի մասնակի ներմուծումը՝ բռնկման հետևանքով տուժած տարածքներում: