Չինաստանում երկվորյակ պանդաներ են սատկել
Չինական Սիչուան նահանգում հսկա պանդայի երկվորյակ ձագեր են սատկել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ կենդանիների մահվան պատճառը սուր ալերգիայի հետևանքով օրգանների բազմակի անբավարարությունն է եղել։
Հրապարակման համաձայն, ապրիլի 26-ին պանդաներ Լյուլիի և Շունշունի մոտ նկատվել է սուր փորլուծություն։ Այդ օրվանից կենդանիները դադարել են սնունդ ընդունել: Նրանք մեկուսացվել էին` անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար:
Ըստ աղբյուրի՝ բուժման երկրորդ փուլի ընթացքում կենդանիների մոտ զարգացել է ծանր ալերգիկ ռեակցիա՝ այտուցվել է նրանց լեզուները։
Արդյունքում, պանդայի ձագերից մեկը սատկել է մայիսի 11-ին, մյուսը՝ մայիսի 20-ին: