Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և սողանքների կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ցավով տեղեկացա Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և սողանքների մասին: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ տասնյակ մարդկային զոհերի ու ավերածությունների կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ճապոնիայի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագորեն վերացնել այս արհավիրքի հետևանքները:
Վշտակցելով Ճապոնիայի ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում