07.07.2020. Կորոնավիրուսով 17 հիվանդ է մահացել
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 349 նոր դեպք, առողջացել է 605 մարդ։ Մեկ օրում մահացել է 17 հիվանդ, որից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ-ից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 58 (կին), 70 (կին), 72 (տղամարդ), 56 (կին), 56 (կին), 63 (տղամարդ), 81(տղամարդ), 80 (կին), 82 (կին), 85 (տղամարդ), 54 (կին) և 60 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։Այսպիսով, հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առողջացած, մահացել է 667 մարդ, որից 164-ը, ըստ ԱՆ-ի, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11711 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 125088 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Շաբաթ և կիրակի օրերին շուրջ 1000 նոր դեպք ենք ունեցել. Փաշինյան
- 06.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 330 նոր դեպք և 8 մահ
- 05.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 706 նոր դեպք և 8 մահ
- 04.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 580 նոր դեպք և 9 մահ
- 03.07.2020. Կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
- 02.07.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել
- 01.07.2020. Կորոնավիրուսի 523 նոր վարակակիր ու մահվան 12 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան