Թրամփի վարկանիշը Բայդենից ցածր է տասը տոկոսով
ԱՄՆ-ի Անկախության օրվա նախօրեին Ռաշմոր լեռան ստորոտում անցկացված միջոցառման ժամանակ հազարավոր ներկաներից շատերը դիմակ չէին կրում: Իսկ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ էր ունենում երկրում «կարգ ու կանոն հաստատելու» իր պատրաստակամության և իր խոսքերով ասած, «նոր ծայրահեղ ձախակողմյան ֆաշիստների» դեմ պայքարելու պատրաստականության մասին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Մենք կանգնեցնելու են այս վտանգավոր շարժումը, պաշտպանելու ենք մեր երեխաներին և պահպանելու ենք ամերիկյան կյանքի որակը»,- հայտարարում էր Թրամփը նախկին նախագահների քանդակներն իր վրա կրող լեռան մոտ «Սևամորթների կյանքն արժեք ունի» անվանումը կրող մի քանի շաբաթ տևած ցույցերից հետո: Նախագահն ու նրա աշխատակազմն այժմ դատապարտում են երկրի նախկին ղեկավարների ու հերոսների արձանները տապալելու արշավը:
«Մենք թույլ չենք տալու, որ նման հուշարձանները պղծվեն, այս հերոսները երբեք չեն արատավորվելու, նրանց թողած ավանդը երբեք չի մոռացվելու»,- հայտարարում էր Թրամփը:
Թրամփի ելույթում նրա քննադատները տեսնում են բաժանարար բնույթ, երբ նրանց խոսքերով, ձախերին նա անվանում է «կատաղած ամբոխ, որը տարածում է քաոս և տանում երկիրը դեպի տոտալիտարիզմ»:
Վերլուծաբաններից շատերը, ինչպես օրինակ Մայքըլ Քորնֆիլդը, ասում են, որ Թրամփն իր քարոզարշավում թվում է որպես վերահսկողության լծակից զրկված ղեկավար:
«Դրա պատճառը ոչ միայն հարցումներն են, այլ նաև այն, որ նրան այսօր քննադատում են նաև հանրապետականներից շատերը»,- ասում է նա:
Փյու հետազոտական կենտրոնի տվյալներով Թրամփն այսօր տասը տոկոսով զիջում է Բայդենին: Թրամփն այսօր, ի տարբերություն 2016 թվականին, երբ կանգնած էր լեռան ստորոտից դրա գագաթը բարձրանալու ճանապարհի առջև, այսօր կանգնած է այդ գագաթին մնալու խնդրին դեմ հանդիպման:
Բայց հիշենք, որ Թրամփը 2016 թվականին զիջում էր իր մրցակցին, սակայն արդյունքում ստորոտում մնաց Հիլարի Քլինթոնը: