ԿԸՀ-ն կքննարկի «Լուսավոր Հայաստանի» դիմումը
Հուլիսի 8-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում կքննարկի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի դիմումը: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից։
ԿԸՀ նիստի օրակարագում միայն այդ մեկն հարցն է։
Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գրությամբ դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։
Պատգամավոր Անի Սամսոնյանը մանրամասնել էր. «Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը»։
Ըստ դիմումի, խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակով խորհրդարան անցած Արման Բաբաջանյանը դուրս է եկել խմբակցությունից ու վայր չի դրել մանդատը։