Հարևան երկրները Ղազախստանին օգնություն են առաջարկել
Հարևան երկրները Ղազախստանին օգնություն են առաջարկել կորոնավիրուսի դեմ պայքարում և պետությունը պլանավորում է աշխատել արտասահմանյան մասնագետների հետ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, երեքշաբթի այդ մասին հայտնել է առողջապահության փոխնախարար Աժար Գինյաթը:
«Այսօր ավելի քան 46 հազար բուժաշխատող ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարում, նրանց թվում են նաև պրակտիկանտները, բժշկական հաստատությունների բարձր կուրսի ուսանողներ: Բոլորն այսօր աշխատում են վարակիչ և ժամանակավոր հիվանդանոցներում, նրանք օգնում են նաև ամբուլատորիաներում: Մենք պաշտոնական կոչով չենք դիմել միջազգային կազմակերպություններին, բայց այսօր մեր գործընկերները հարևան երկրներից, մասնավորապես՝ նախօրեին Ռուսաստանի Դաշնությունից ժամանած բժիշկները, եկել են և պատրաստակամորեն ուզում են օգնել մեզ»,- հայտնել է Գինյաթը ճեպազրույցի ժամանակ:
Ըստ փոխնախարարի, նախարարությունը նախատեսում է կորոնավիրուսի դեմ պայքարում նաև ներառել մասնավոր կլինիկաներին, որտեղ կան հիվանդանոցային մահճակալներ և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ:
Երկուշաբթի օրը Նուր Սուլթան են ժամանել Ռուսաստանի Առողջապահության նախարարության և Ռոսպոտրեբնադզորի 32 հոգուց բաղկացած մասնագետներ՝ ներառյալ համաճարակաբաններ, վիրուսաբաններ և այլ մասնագիտացված ոլորտների բժիշկներ: Ղազախստանի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ ռուս բժիշկները ժամանել են Ղազախստան իրենց գործընկերներին կորոնավիրուսի վարակի դեմ պայքարում օգնելու համար, նրանք կաշխատեն մայրաքաղաքի և մարզերի այն բժշկական հաստատություններում, որտեղ հատկապես անհրաժեշտ են ուժեղացումներ:
Անցած օրվա ընթացքում Ղազախստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1109 նոր դեպք, գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 49.683-ի, հուլիսի 6-ի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 264 դեպք: Ապաքինված հիվանդների թիվը գերազանցում է 16 հազարը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին