Հորդառատ անձրևների պատճառով Ճապոնիայում տարհանում են մոտ 1,3 միլիոն մարդու
Ճապոնական Ֆուկուոկա, Կումամոտա, Նագասակի, Օիտա պրեֆեկտուրաների գրեթե 1,3 միլիոն բնակիչների խորհուրդ են տվել տարհանվել հեղեղումների և ջրհեհեղների պատճառով։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է NHK –ը։
Հայտնի է, որ հուլիսի 4-ին երկրում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մահացել է 52 մարդ, ևս երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, 12-ը համարվում են անհետ կորած։
10 հազար փրկարարներ ու զինվորականներ պայքարումեն բնական աղետի հետևանքների դեմ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ