Տնտեսություն 13:08 07/07/2020 Հայաստան

Նորայր Աղայան. Գույքահարկի իրական բեռը

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ, «Տնտեսություն» հանձնախմբի համանախագահ Նորայր Աղայանը հանդես է եկել վերլուծական հոդվածով՝ գույքահարկ բարձրացնելու նախաձեռնության  վերաբերյալ. 

«Որքանո՞վ է արդարացված գույքահարկի բարձրացումը: Սա վերջերս ամենաքննարկվող թեմաներից է և, կարծում եմ, անհրաժեշտություն կա անդրադառնալ այս հարցին ավելի հանգամանալից:

Ընդհանրապես հարկերի առաջնային նպատակը միշտ էլ եղել է ֆիսկալը՝ այսինքն հարկերն ապահովել են համապատասխան մուտքեր պետական կամ տեղական բյուջե: Այնուամենայնիվ, շատ կարևոր է անհրաժեշտ ուշադրություն դարձնել դրանց տնտեսական և սոցիալական նպատակներին: Հարկերի տնտեսական նշանակությունը կարևորվում է նրանով, թե ինչպիսի վարքագիծ է խրախուսում այս կամ այն հարկատեսակը, իսկ սոցիալականը՝ թե որքանով է հարկը նպաստում սոցիալական անհավասարության մեղմացմանը:

Հիմա գույքահարկի մասին: Ընդունված նախագծի հիմնավորման մեջ հեղինակները դիտարկել են գույքահարկի բարձրացման ֆիսկալ նպատակահարմարությունը: Անդրադարձել են այլ երկրների տարբեր ցուցանիշներին, մասնավորապես գույքահարկ/ՀՆԱ հարաբերակցությանը, որով Հայաստանի ցուցանիշն իսկապես ցածր է բազմաթիվ երկրների համանման ցուցանիշներից մի քանի անգամ:Այնուամենայնիվ, բավարար ուշադրության չեն արժանացել գույքահարկի բարձրացման սոցիալական և տնտեսական հետևանքները:

Ըստ իս, նախագծի հեղինակների «միջինացված» մոտեցումներն արդարացված չեն: Ակնհայտ է, որ գույքահարկի բարձրացումն առավել ուժգին ազդեցություն է ունենալու ցածր եկամուտ ունեցող խավի վրա: Իսկ ովքե՞ր են այդ մարդիկ: Հանրային քննարկումներում առավել շատ խոսում են թոշակառուների մասին, բայց մի՞թե պակաս կարևոր են ուսուցիչներն ու դասախոսները, մշակութային գործիչները, ոստիկանները,փրկարարները և  այլ պետական ծառայողները:Հաշվի առնելով, որ գույքահարկն առավել բարձր է Երևանում և հատկապես նրա կենտրոնում, պետք է ակնկալել, որ երկարաժամկետ հատվածում այսպիսի փոփոխություններն անխուսափելիորեն բերելու են հենց այդ խավերի աստիճանական «միգրացիայի» դեպի Երևանի ծայրամասեր և նույնիսկ Երևանի վարչական տարածքներից դուրս: Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, առանց էական փոփոխությունների, գույքահարկի արտոնություններ են սահմանվում զինծառայողների համար, ինչը շատ գովելի է: Անհասկանալի է, սակայն, թե ինչու չեն կարող նմանատիպ արտոնություններ սահմանվել այլոց համար, մասնավորապես վերը նշված մասնագետների և ծառայողների: Երբեմն հակադարձում են, թե համայնքն իրավունք ունի սահմանել արտոնություններ, իր հայեցողությամբ, տվյալ հարկային տարվա համար անշարժ գույքի հարկի գծով համայնքի բյուջեի հաստատված եկամուտների տասը տոկոսի չափով, բայց նույնիսկ այդպիսի հիմնավորումներ բերողներն են ընդունում, որ անհրաժեշտ են քայլեր՝ այդ գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար, որպեսզի նվազեցվեն հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Իսկ չկա՞ մտավախություն, որ համայնքը կնախընտրի միջոցները ծախսել այլ նպատակների համար, օրինակ՝ պարգևավճարների: Ի վերջո, այդ ի՞նչն է ավելի թափանցիկ և կանխատեսելի, քան օրենքը: Անհրաժեշտ է առավել խոցելի խավերի համար արտոնությունները սահմանել հենց օրենքով, իսկ դրա փոխարեն նվազեցնել համայնքի կողմից տրվող արտոնությունների չափը՝ 10-ից մինչև 2%:

Մյուս կողմից, առևտրային և արդյունաբերական նշանակության, ինչպես նաև պետական հաստատություններիգույքի համար գույքահարկի բարձրացումը կարող է նպաստել քաղաքների կենտրոնի որոշակի իմաստով «բեռնաթափմանը», քաղաքների վարչական տարածքներում ավելի համաչափ բաշխմանը և այդպիսի գույքի օգտագործման արդյունավետության բարձրացմանը: Հատկապես կարևոր է, որոշակի բացառություններով, պետական գույքի համար գույքահարկի սահմանումը: Այսօրվա դրությամբ այդպիսի գույքը հիմնականում տրամադրված է անհատույց օգտագործման և նրանց նկատմամբ գույքահարկ չի հաշվարկվում: Գույքահարկի առկայությունը կարող է առողջացնող դերակատարում ունենալ և բարձրացնել այդպիսի գույքի օգտագործման արդյունավետությունը: Այս փոփոխությունը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ գույքը շատ դեպքերում պետական է, սակայն գույքահարկը վճարվում է համայնքային բյուջե:

Մյուս կողմից, ակնհայտ է, որ բնակության համար նախատեսված գույքի պարագայում՝ բնակիչների ստացած եկամուտների և տնօրինվող գույքի միջև ուղղակի կապը պայմանավորված չէ միայն ստացած եկամուտներով, այլ շատ դեպքերում պայմանավորված է պատմական պատճառներով՝ ժառանգությամբ և «հայրական օջախում» ապրելու ցանկությամբ: Այնինչ տնտեսական գործունեության պարագայում ուղղակի կապ կա տնտեսական սուբյեկտի ստացած եկամուտների և զբաղեցրած գույքի միջև: Ավելի պարզ հասկանալու համար, պատկերացրեք, թե կենտրոնում բնակվող ուսուցչի դեպքում՝ իր եկամուտի ո՞ր մասը կկազմի գույքահարկը և համեմատեք դա, օրինակ, բիզնես կենտրոնի կամ առևտրային կենտրոնի՝ իրենց ծախսերի մեջ՝ գույքահարկիչափաբաժնի հետ:

Այս իմաստով առավել տրամաբանական էր գույքահարկի առավել մեծ բարձրացումը տնտեսական և առևտրային գործունեության ոլորտի համար և, դրա հաշվին, բնակելի տարածքների գույքահարկի ավելի մեղմ բարձրացումը: Այնինչ, նախագծի հեղինակները գնացել են այլ ճանապարհով. մասնավորապես, ներմուծել են շինության նպատակային նշանակության գործակից, ինչի արդյունքում այդ գործակցով պայմանավորված գույքահարկը 40%-ով աճել է հասարակական նշանակության շինությունների համար, բայց միաժամանակ այն նվազել է արտադրական նշանակության շինությունների համար՝ 25%-ով: Այսպիսով, նախագծի հեղինակները ոչ միայն նվազեցրել են արտադրական նշանակության շինությունների համար սահմանված գործակիցը, այլև հավասարության նշան են դրել, օրինակ՝ մասնավոր ուսումնական հաստատությանև առևտրային կենտրոնի միջև: Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ Հայաստանի անկախացման առաջին տարիներից ձեռնարկված սեփականաշնորհման գործընթացը հնարավորություն ընձեռեց մասնավորեցնել արտադրական գույքը, սակայն որևէ կերպ չխրախուսեց այդ գույքի արդյունավետ օգտագործումը: Արդյունքում վաճառվեց արտադրական սարքավորումների մեծ մասը, իսկ շինությունները մնացին դատարկ, շատ դեպքերում դրանք այլևս չօգտագործվեցին այլ արտադրական նպատակներով, մեծամասամբ հենց այն պատճառով, որ գույքահարկը ցածր էր և առանձնակի հարկային բեռ չէր առաջացնում այդ գույքի սեփականատերերի համար: Այլ խոսքերով, այդ գույքի առումով «ոչինչ չանելու հարկը» անչափ փոքր էր: Հետևաբար, նախագծի հեղինակների հիմնավորումների մեջ ես կուզենայի տեսնել ոչ թե ուղղակի գույքահարկի «միջինացված» ցուցանիշների համեմատությունը այլ երկրների համանման ցուցանիշների հետ, այլ դրա կառուցվածքը. մասնավորապես, թե գույքահարկի ո՞ր մասն են կազմում հենց տնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների վճարած հարկերը:

Անհասկանալի է նաև հեղինակների մոտեցումը կիրառվող այլ գործակիցների առումով: Որպես օրինակ, նշեմ, որ նախկին խմբագրության համեմատ, գործակիցները հին շինությունների համար ավելի մեծ չափով են մեծացել, քան նորերի: Օրինակ, եթե այսպես կոչված մաշվածության գործակիցը 7-9 տարի շահագործված շինությունների համար աճել է 6.4%-ով, ապա 46 և ավել տարի շահագործված շինությունների համար այդ գործակիցն աճել է 26.7%-ով: Նմանապես, շինությունների վնասվածության գործակիցը համարյա չի աճել 1-ին և 2-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շինությունների համար, բայց 3-րդ կարգի վնասվածություն ունեցող շինությունների համար այն աճել է 40%-ով: Այսինքն, այս երկու գործակիցների իմաստով, որքան ավելի հին է շենքը և որքան ավելի վատ վիճակում է այն գտնվում, այնքան ավելի մեծ չափով է մեծանում այդ շինության գույքահարկը:

Ո՞րն է այս ամենի տրամաբանությունը:
Անհասկանալի է նաև, թե ինչու է կարելի այլ գույքի պարագայում օրենքով սահմանել 1 ք.մ. համար բազային դրույքաչափը, բայց հնարավոր չէ դա անել բազմաբնակարան շենքերի պարագայում: Վերջիններիս համար օրենքով չի սահամանվել բազային դրույքաչափ, ինչն էլ առիթ է տալիս տարբեր մեկնաբանությունների՝ այդպիսի գույքի գնահատման օբյեկտիվությունն ապահովելու առումով:
Առնվազն ազնիվ չեն նաև նախագծի հեղինակների այն հիմնավորումները, որ գույքահարկի բարձրացումը հիմնավորված է նաև այն հանգամանքով, որ 2019թ.-ի հարկային օրենդրությամբ նվազեցվել է եկամտային հարկը, և որ եկամտային հարկը նվազեցնելու հիմնավորումներից էր նաև այն, որ անհրաժեշտ է կատարել հարկերի կառուցվածքի փոփոխություն և պետական բյուջեի եկամտային հարկի մասով կորուստները պետք է փոխհատուցվեն գույքահարկի աճով: Նրանք երևի թե մոռացել են, որ եկամտային հարկի նվազեցումները իրենք ժամանակին հիմնավորել էին բացառապես այլ պատճառներով. մասնավորապես, այդ ժամանակ իրենք լուծում էին կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ հանրության բացասական դրսևորումների հարցը: 2019թ.-ին կատարված հարկային օրենսգրքի փոփոխությունների հիմնավորումներում որևէ խոսք չկա գույքահարկի կամ անշարժ գույքի հարկի մասին, իսկ փոխարենը, խնդիրների լուծման առաջարկությունների մասում, 4) կետում բերված էր հետևյալ առաջարկությունը. «անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի` 2020 թվականի հունվարի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետեւ եկամտային հարկի դրույքաչափը մինչեւ 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս: Միաժամանակ, առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի եւ ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների մասով պետական բյուջեի եւ քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը»: Ազնիվ չեք, պարոնայք:

Ըստ էության, վերը նշված խնդիրների հետ կապված նշված նախագիծը չի առաջարկում էական լուծումներ: Մասնավորապես.
• գույքահարկի էական բարձրացումն այսպիսի տեսքով առավել բացասական ազդեցություն է ունենալու առավել խոցելի խավերի վրա և հանգեցնելու է նրանց աստիճանական տեղահանմանը;
• արտադրական և տնտեսական գույքը շարունակելու է օգտագործվել ոչ արդյունավետ, քաղաքների կենտրոնները շարունակելու են ծանրաբեռնվել առևտրային կենտրոններով, բիզնես կենտրոններով, ոչ արդյունավետ օգտագործվող պետական հաստատություններով և այլն;
• շարունակելու է խորանալ սոցիալական անհավասարությունը;
• առաջացնելու է բնակելի գույքի շուկայական գնահատման օբյեկտիվության հետ կապված խնդիրներ:

Առաջարկում եմ կիրառել հետևյալ լուծումները.
• Օրենքով սահամանել գույքահարկի մասով արտոնություններ՝ առավել խոցելի և քաղաքային մշակույթը հարստացնող խավերի համար, որպես օրինակ դիտարկելով զինծառայողների համար սահմանված արտոնությունները:
• Նվազեցնել գույքահարկի աճը բնակության համար նախատեսված գույքի համար: Բյուջեի այդպիսի կորուստները փոխհատուցել գույքահարկի առավել մեծ աճով՝ տնտեսական և արտադրական գույքի համար, հատկապես այն դեպքում, երբ դրանք չեն օգտագործվում իրենց նպատակային նշանակությամբ:
• Առավել հիմնավորված դրույքաչափեր սահմանելու համար, հրաժարվել այլ երկրների հետ համեմատություններում «միջինացված» մոտեցումներից և անդրադառնալ այդ նույն երկրներում տնտեսավարող սուբյեկտների վճարած գույքահարկի համամասնությանը՝ ընդհանուր վճարված գույքահարկի մեջ:
• Նվազեցնել մաշվածության և վնասվածության գործակիցները և հաստատել դրանք նախկին մակարդակի վրա և «չպատժել» ավելի հին և ավելի վատթար վիճակում գտնվող գույքի սեփականատերերին:
• Օրենքով սահմանել գույքահարկ պետական սեփականություն հանդիսացող գույքի համար՝ որոշակի բացառություններով:
• Բազմաբնակարան շենքերի համար բազային դրույքաչափը սահմանել օրենքով:

Հաշվի առնելով, թե ինչպիսի արագությամբ են իշխանությունները փոփոխում իրենց իսկ ընդունած որոշումները և ինչպիսի ջանասիրությամբ են ամեն անգամ հիմնավորում այդ փոփոխությունների անհրաժեշտությունը, առաջարկում եմ ևս մեկ անգամ հանդես գալ նշված օրինագծերի փոփոխության նախաձեռնությամբ և այդ փոփոխություններում ներառելայս հոդվածում տեղ գտած առաջարկությունները: Առաջարկում եմ այդ փոփոխությունները հիմնավորել առավել մեծ ջանասիրությամբ, ունենալով ներքին համոզմունք, որ քաղաքը դա միայն շենքերը չեն, քաղաքը՝ դա նաև մարդիկ են, քաղաքը՝ դա պատմություն է, և պետք է պահպանել նրա մշակութային կոլորիտը, համն ու հոտը, իսկ պատմությունը՝ դա ոչ միայն շենքերի ճակատին փակցված հուշատախտակներն են, այլև փողոցով քայլելով աշխատանքի գնացող Սոս Սարգսյանները»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}