Ծովային ձկների մի մասը 20 տարվա ընթացքում կվերանան, եթե մարդկությունը շտապ միջոցներ չձեռնարկի
Ձկների տեսակների մեծ մասը, ըստ գիտնականների, ամբողջովին կվերանա մինչև 2048 թվականը: Պատճառները ձկնորսությունն ու ծովերի աղտոտումն են, հայտնում է корреспондент.нет-ը՝ հղում անելով Science ամսագրին:
Ամսագրի փոխանցմամբ՝ Հյուսիսային Ամերիկայի օվկիանոսագետներն ու տնտեսագետները նշում են, որ մինչև 2048 թվականը մարդիկ կմնան առանց ձկների:
«Համաձայն մեր վերլուծության, եթե փոփոխություններ տեղի չեն ունենան, ապա, ելնելով այս պահի իրավիճակից, կանխատեսվում է ամբողջ աշխարհին սննդով ապահովելու լուրջ սպառնալիք, ջրերի որակն ու էկոհամակարգի կայունությունը ազդում են ներկա և ապագա սերունդների վրա»,- պնդում են գիտնականները:
Ըստ նրանց, եթե ոչինչ չի արվի,ապա ծովային տեսակները 20 տարվա ընթացքում կվերանան:
Թվերի այդպիսի արագացված անկումը հետևանք է ծովային ձկնորսության և աղտոտման, որոնք վերածվել են հսկայական աղբանոցի:
Հակառակ ազդեցությունը նույնպես բավականին իրատեսական է, քանի որ ցանկացած տեսակ, որը վերականգնել է իր վերարտադրության նորմալ մակարդակը, ամրապնդում է օվկիանոսների առողջությունն ու կայունությունը, ինչպես նաև ուժեղացնում է նրանց հնարավորությունները ՝ դիմակայելու այնպիսի ցնցումներին, ինչպիսիք են աղտոտումն ու գլոբալ տաքացումը:
«Այս բոլոր տվյալները ցույց են տալիս նաև, որ քանի դեռ շատ ուշ չէ, ներկայում տեղի ունեցող զարգացումները հնարավոր է կանգնեցնել»,-կարծում են գիտնականները:
Նշվում է, որ այս պահին պաշտպանված ծովային գոտիները կազմում են մոլորակի ծովերի և օվկիանոսների 1% -ից ավելին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում